ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն

Ստանալ աջակցություն այգեհիմնման համար

Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվում է աջակցություն այգեգործության զարգացման նպատակով։ Աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքների մարման (սուբսիդավորման) միջոցով։

Աջակցությունն ուղղված է՝

  • խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնմանը,
  • ոռոգման արդիական համակարգերի և ջրավազանների կառուցմանը կամ ընդլայնմանը,
  • բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը,
  • ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի (ծնեբեկ, բրյուսելյան և պեկինյան կաղամբ, ցուկինի, քաղցր եգիպտացորեն և այլն) մշակմանը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
10 օր

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել բանկ կամ վարկային կազմակերպություն, վարկունակության գնահատումից հետո կատարել այգեհիմնման աշխատանքները, իսկ այնուհետև բանկին կամ վարկային կազմակերպությանը ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։


Ներկայացվող պահանջները

Աջակցությունից օգտվելու պահանջները վերաբերում են ինչպես այգեհիմնման պայմաններին, այնպես էլ աշխատանքների կազմակերպման ընթացքին։


Աջակցության տեսակները

Ծրագրով նախատեսվում է վարկերի տոկոսադրույքների մասնակի փոխհատուցում հետևյալ դեպքերում

  • 0․5-500 հա տարածքում այգի հիմնելու և առաջին տարվա ընթացքում այգին խնամելու ծախսերի համար, ընդ որում՝ եթե այգու մակերեսը 0․5 հա է, ապա յուրաքանչյուր պտղատեսակի համար նախատեսվում է հիմնել մեկ ամբողջական այգի,
  • 0.5 և ավելի հա տարածքում ոռոգման արդիական համակարգեր ներդնելու համար,
  • 0.5 և ավելի հա տարածքում մինչև 100,000 մ³ ծավալով ջրավազաններ կառուցելու կամ ընդլայնելու համար, 
  • 0.5-100 հա տարածքներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար,
  • 1-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), դեղին կամ մուգ կանաչ ցուկինիի և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի, ինչպես նաև հատիկաընդեղենների մշակման համար։


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն փաստաթղթեր ներկայացնել 3 փուլով՝


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր