ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Երեխայի ծնունդ

Այստեղ կգտնես բոլոր տեղեկություններն ու քայլ առ քայլ ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են ծնող դառնալու ճանապարհին։ 

Հղիության և ծննդաբերության ժամանակահատվածում կունենաս նաև հանգստի իրավունք և կստանաս մի քանի տեսակի դրամական աջակցություն։

Եթե հղիության թեստը դրական է

  1. Քայլ 1

    Դիմիր քո ընտանեկան բժշկին

    Առցանց հերթագրվիր քո ընտանեկան բժշկի մոտ և այցելիր հետազոտության։ Բժիշկդ կզննի քեզ և կգրանցի խորհրդատվության։ 

  2. Քայլ 2

    Պարզիր հղիությանդ ժամկետը

    Խորհրդատվության ընթացքում կիրականացվի ուլտրաձայնային հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի հաստատել հղիությունը և ճշգրտել ժամկետը։

    Հղիության հաստատման դեպքում ընտանեկան բժիշկդ քեզ կուղղորդի կանանց կոնսուլտացիայի բաժին, որտեղ կհաշվառվես և կստանաս նախածննդյան հսկողություն սկսած հղիության 12-րդ շաբաթվանից։ 

  3. Քայլ 3

    Ընտրիր հղիությունդ վարող բժշկին

    Նկատի ունեցիր, որ իրավունք ունես ընտրելու նաև այլ բժշկի՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատությունից։  

Առցանց հերթագրվել ընտանեկան բժշկի մոտ ԱՐՄԵԴ-ի միջոցով
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:

Ի՞նչ է քեզ սպասվում հղիության ամիսներին

Այցեր, զննումներ, հետազոտություններ 

Հղիությունդ վարող բժշկին պետք է այցելես հետևյալ պարբերականությամբ․  

  • մինչև հղիության 12-րդ շաբաթը` 1 այց,

  • 2-րդ եռամսյակում` 2 այց, 

  • 3-րդ եռամսյակում` 5 այց։

Ըստ անհրաժեշտության և բժշկի ցուցումների՝ կլինեն հավելյալ այցեր:

Ի՞նչ անել գանգատներ ունենալու դեպքում

Նշված գանգատներն ունենալու դեպքում, անկախ պլանավորված հաջորդ այցի ժամկետից, պետք է անմիջապես դիմես բժշկին․

Ի՞նչ ունենալ ծննդատուն գնալիս

Նախապատրաստում ծննդաբերությանը

Նախքան հիվանդանոց գնալը հասցրու ունենալ «ԵսԵմ» նույնականացում, որի միջոցով երեխայի ծնունդից հետո կկարողանաս ընդամենը մի քանի հպումով օգտվել միաժամանակ 3 թվային ծառայությունից՝

  • ստանալ ծննդյան վկայականը,

  • գրանցել երեխային պոլիկլինիկայում,

  • դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար:

Նոր ծառայություն
Առցանց դիմել երեխայի ծննդյան վկայականը ստանալու, պոլիկլինիկայում գրանցվելու և ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար
Սկսել

Պատրաստիր պայուսակդ

Ծննդաբերությանը սկսիր նախապատրաստվել մի քանի շաբաթ առաջվանից․ վերցրու քեզ ու փոքրիկիդ անհրաժեշտ իրերը և պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնք թվարկված են ստորև։

Հանգստի տեսակները

Արձակուրդ

Հղիության և երեխայի վաղ մանկության շրջանում հասանելի է արձակուրդի մի քանի տեսակ՝

  • հղիության և ծննդաբերության արձակուրդ, որը հաշվարկվում և տրամադրվում է ամբողջությամբ՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների համար,
  • հայրության արձակուրդ, որը տրամադրվում է երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ և տևում է 5 աշխատանքային օր,
  • երեխայի խնամքի արձակուրդ, որից կարող է օգտվել երեխայի ծնողներից միայն մեկը մինչև երեխայի 3 տարեկան դառնալը։ 
Ֆինանսական աջակցության տեսակները

Նպաստներ

Երեխա ունենալիս կարող ես ստանալ մի քանի տեսակի նպաստներ, որոնք տրամադրվում են միանվագ եղանակով կամ ամսական կտրվածքով՝

  • մայրության միանվագ նպաստ,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստ,
  • երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ամսական նպաստ։
Երեխայի ծնունդի պետական գրանցում

Ծննդյան վկայականի ստացում

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 577-Ն հրամանի:

Հայրության ճանաչում

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 577-Ն հրամանի:

Գրանցում պոլիկլինիկայում

Ինչպե՞ս գրանցել երեխային պոլիկլինիկայում․

  • ներկայացրու երեխայի ծնունդը հաստատող տեղեկանքը (այն տրամադրվում է ծննդատան կողմից) քո նախընտրած պոլիկլինիկա,

  • պոլիկլինիկայում երեխայի համար կնշանակվի բժիշկ, 

  • անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո բժիշկը կգրանցի երեխային պոլիկլինիկայում, իսկ հետագայում կկատարի տնայց՝ երեխայի ընթացիկ տվյալները գրանցելու համար։

Երեխային պոլիկլինիկայում գրանցելուց հետո բժիշկը մշտական կապի մեջ կլինի քեզ հետ՝ երեխայի առողջության հետ կապված ցանկացած հարցի դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Տարեկան բուժզննում

Տարեկան բուժզննումը երեխայի առողջության համար շատ կարևոր է․ դա թույլ է տալիս բացահայտել և կանխարգելել հիվանդություններն ու առողջական խնդիրները հնարավորինս վաղ փուլում։

Բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան նվազագույնը մեկ անգամ անցնել կանխարգելիչ բուժզննում․ գանգատ չունենալը դեռ չի նշանակում, որ առողջական որևէ խնդիր չկա։ Հիվանդությունների ախտանշանները կարող են հայտնվել շատ ավելի ուշ, ուստի հետևողական եղիր թե՛ քո, թե՛ երեխայիդ առողջությանը։

Ի՞նչ պատվաստումներ են սպասվում

Պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ երեխան ծննդյան օրվանից սկսած կպաշտպանվի մի շարք վարակներից և հիվանդություններից։

Կանխարգելիչ պատվաստումների իրականացումը ՀՀ պետական քաղաքականությունն է, որը բնակչությանը տրամադրվում է անվճար։

Հերթագրում մանկապարտեզում

Երեխայիդ կարող ես առցանց հերթագրել պետական մանկապարտեզում նրա 2 տարեկանը լրանալուց հետո՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Նկատի ունեցիր, որ ՀՀ-ում պետական մանկապարտեզները անվճար են։  

Երեխային առցանց հերթագրել մանկապարտեզում
Սկսել
Առցանց դիմել հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի։

Ընդունելություն դպրոց

Ո՞ր տարիքից երեխային հերթագրել դպրոցում

  • Երեխայիդ կարող ես հերթագրել դպրոցում, եթե նրա 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

  • Ընդունելությունը կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Երեխային առցանց հերթագրել դպրոցում
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 25-ի N 132-Ն հրամանի:

Աջակցության ծրագրեր

Աջակցության ծրագիր
Դիմել մայրության միանվագ նպաստը ստանալու համար
Իմանալ ավելին
Աջակցության ծրագիր
Դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Ստանալ հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցություն
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել երեխաների աջակցության կենտրոն
Իմանալ ավելին
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր