Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ամուսնության, ծննդյան, հայրության ճանաչման, ամուսնալուծության, անվանափոխության կամ մահվան վկայականի կրկնօրինակը
Ծառայության միջոցով առցանց եղանակով հնարավոր է ստանալ հետևյալ վկայականների կրկնօրինակները․
- ամուսնության,
- ծննդյան,
- հայրության ճանաչման,
- ամուսնալուծության,
- անվանափոխության,
- մահվան։
Վկայականի կրկնօրինակը ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել պահանջվող տվյալները,
- կատարել վճարումը, ընդ որում՝ որոշ դեպքերում ծառայությունն անվճար է (մանրամասները ներկայացված են ստորև)։
Ներկայացվող պահանջները
Վկայականի կրկնօրինակ ստանալու համար կարող են դիմել՝
- անձը, որի վերաբերյալ կատարվել է գրանցումը
- շահագրգիռ անձը՝ մահվան դեպքում
- ծնողները/օրինական ներկայացուցիչները, եթե անձը վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է
- լիազորված անձը (պարզ լիազորագրով)
- 16-18 տարեկան անձը՝ իր ծննդի վկայականի համար
- ծնողները կամ համայնքի ղեկավարը՝ 16 տարին լրացած, բայց անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի վկայականի տրամադրման համար
Անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները
Դիմելու համար անհրաժեշտ են՝
- անձը հաստատող փաստաթղթի սկանավորված տարբերակը,
- հայրանուն,
- հեռախոսահամար,
- ծննդյան օր, ամիս, տարի,
- էլեկտրոնային փոստի հասցե:
Դիմումին կից ներկայացվում են՝
- անձը հաստատող փաստաթուղթ
- տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ (անհամապատասխանության դեպքում)
- լիազորագիր և լիազորողի անձնագրի պատճեն (ներկայացուցչի միջոցով դիմելիս)
- խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշում
- համայնքի ղեկավարի կողմից տրված փաստաթուղթ (անձնագիր չունեցող 16 տարին լրացած անձանց համար)
Վճարման չափը և կարգը
- Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը տրամադրված վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
- 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո տրամադրված վկայականի դեպքում առաջին անգամ հայտ ներկայացնելիս կրկնօրինակը տրամադրվում է անվճար, իսկ ամեն հաջորդ անգամ՝ անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
- Ապոստիլով վավերացման դեպքում անհրաժեշտ է վճարել հավելյալ 7,000 դրամ։
Վճարումը կատարվում է առցանց՝ հայտը ներկայացնելու էջում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500