Կրթություն

Երեխային հայտագրել դպրոցում

Ուշադրություն

«ԵսԵմ» նույնականացում չունենալու դեպքում քաղաքացիները (կամ օտարերկրացիները) կարող են մուտք գործել նաև էլեկտրոնային փոստի միջոցով։

Հղումն ակտիվանում է միայն ծրագրի անցկացման ընթացքում
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Երեխային դպրոցում հայտագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • հայտագրողը նույնականացվում է,
  • կատարում է հայտի հաջորդական քայլերը,
  • ստորագրում է հայտը,
  • կնքում է պայմանագիր դպրոցի հետ։

Ուշադրություն

  • Գրանցումից հետո անհրաժեշտ է անցնել «Ենթահամակարգեր» բաժինը և սեղմել «Առաջին դասարանցիների հայտագրում» կամ «Հայտագրում ավագ դպրոցներում» ենթաբաժինը։
  • Գրանցման կամ հայտագրման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում՝ զանգահարել 010 57 84 53 հեռախոսահամարով։

Ներկայացվող պահանջները

  • Առաջին դասարան հայտագրելու դեպքում երեխային դպրոցում հայտագրելու համար կարող են դիմել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողները, եթե երեխայի 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
  • Ավագ դպրոց հայտագրելու դեպքում երեխային դպրոցում հայտագրելու համար կարող են դիմել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողները, եթե երեխան 14-ից 17 տարեկան է։ 

Պահանջվող տվյալները

«ԵսԵմ» նույնականացում չունենալու և համակարգում գրանցվելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տվյալները․

  • հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար),
  • անուն, ազգանուն,
  • ծննդյան ամսաթիվ։

Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝

  • տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին,
  • դպրոցին մոտ բնակվող անապահով ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին (այս դեպքում դիմումը և Միասնական սոցիալական ծառայության տեղեկանքը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին), 
  • ՀՀ տարածքում առնվազն 6 ամսով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատակիցների երեխաներին, 
  • տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։

Հայտագրման ժամանակացույց

Հայտագրումը առաջին դասարանցիների համար տեղի է ունենում 3 փուլով, ավագ դպրոցի համար՝ 2 փուլով։

Ուշադրություն
  • Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի երեխայի ընդունելության ժամանակ նրա գիտելիքների ստուգումը արգելված է։
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտագրումից հետո ստորագրված պայմանագիրը գեներացվում է անմիջապես։

Հղում օրենսդրությանը

  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները):

Տեխնիկական և բովանդակային աջակցության համար

(+374 10) 57 84 53

(+374 10) 57 84 55

Թեժ գիծ՝

(+374 10) 59 96 00

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր