Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ծննդյան վկայական
Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր երեխայի ծնունդ ենթակա է գրանցման։ Երեխայի ծննդի պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ծննդյան վկայական։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- «Դիմորդի էջում» լրացնել պահանջվող տվյալները,
- հաստատել նշված ընտանեկան կարգավիճակը,
- բացվող էջում հաստատել ինքնաշխատ կերպով կցված բժշկական վկայագիրը,
- հաջորդ էջում լրացնել երեխայի տվյալները և հաշվառման հասցեն,
- ծննդյան միանվագ նպաստ ստանալու ցանկության դեպքում լրացնել համապատասխան դաշտերը,
- ստուգել լրացված տեղեկատվությունը և հանձնել դիմումը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծննդյան վկայականը 1 ժամվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։ Այն հնարավոր է նաև ներբեռնել անձնական էջի «Դիմումներ» բաժնից։
Հղում օրենսդրությանը
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500