ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Հարկերի վճարում

Ուղեցույցը ստեղծվել է հարկերին առնչվող ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Այստեղ Դուք կգտնեք Հայաստանում գործող հարկերի հաշվարկման, վճարման ժամկետների և այլ մանրամասների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որպեսզի կարողանաք ճիշտ կողմնորոշվել ու վճարել Ձեր հարկերը։     

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս վճարել հարկերը

  1. Քայլ 1

    Տեղեկացեք Հայաստանում գործող հարկերի մասին

    Նախ տեղեկացեք՝ ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանում, որից հետո կկարողանաք ընտրել հարկման ճիշտ համակարգ, օգտվել հարկային արտոնություններից և նվազեցնել Ձեր հարկային բեռնվածությունը։ 

  2. Քայլ 2

    Ընտրեք հարկման համակարգ

    Ընտրեք Ձեր հարկման համակարգը և պարզեք՝ ինչ հարկեր եք վճարելու տվյալ հարկային տարվա ընթացքում։  

  3. Քայլ 3

    Ժամանակին ներկայացրեք հարկային հաշվետվությունները և վճարեք հարկերը

    Ստուգեք հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկերի վճարման ժամկետները և ժամանակին վճարեք հարկերը։ Այդպիսով կխուսափեք հարկային ստուգումներից և տուգանքներից։

Ի՞նչ է հարկը, և ե՞րբ կսկսեք հարկ վճարել

Հարկը պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է։

Լինելով պետության եկամուտների հիմնական աղբյուրը՝ այն ուղղվում է պետական և հասարակական կարիքների բավարարմանը կամ պետության գործառույթների իրականացմանը։

Բիզնեսի պետական գրանցման պահից կհամարվեք հարկ վճարող և կստանաք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։

Այդ պահից պարտավոր եք ներկայացնել Ձեր բիզնեսի հարկային հաշվետվություններն ու վճարել հարկերը՝ ըստ սահմանված ժամկետների։

Որպես անհատ նույնպես կարող եք դիմել և ստանալ ՀՎՀՀ՝ ձեր գործունեության հետ կապված հարկային պարտավորությունները կատարելու համար։ 

  • ՀՎՀՀ-ն հարկ վճարողի նույնականացման կոդն է, որի միջոցով նա կարող է կատարել հարկային վճարումները։ Այն ութանիշ թիվ է, եզակի է և ենթակա չէ փոփոխման:
  • Միևնույն ՀՎՀՀ-ն չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողի:
  • Կազմակերպության տեսակի փոփոխության դեպքում ՀՎՀՀ-ն չի փոխվում։ 

Հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար առցանց եղանակով կարող են դիմել․ 

  • ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, 
  • ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջզգային կազմակերպությունները,
  • ՀՀ ոչ ռեզիդենտ (ՀՀ-ում չգրանցված) կազմակերպությունները։

 

Հայաստանում անձը համարվում է ռեզիդենտ, եթե՝

  • տվյալ հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել է 183 և ավելի օր,
  • նրա տունը, ընտանիքը կամ գործունեության հիմնական վայրը ՀՀ-ում է,
  • ՀՀ-ում պետական ծառայության մեջ է, բայց ժամանակավորապես աշխատում է ՀՀ-ից դուրս։

Մյուս բոլոր դեպքերում անձը համարվում է ոչ ռեզիդենտ։ 

Հարկ վճարող դառնալով՝ Դուք կարող եք․ 

  • հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկներ և վճարել հարկերը,
  • լիզորել պաշտոնատար անձի (սովորաբար դա հաշվապահն է), որը կկատարի Ձեր հարկային պարտավորությունները հարկային մարմնում,    
  • օգտվել հարկային արտոնություններից,
  • իրավական մարմիններում պաշտպանել Ձեր իրավունքները։  

Հարկ վճարողի իրավունքներին և պարտականություններին առավել մանրամասն ծանոթացեք հետևյալ հղումով։ 

Առցանց գրանցվել որպես լիազոր
Սկսել
Բաժինը մշակվել է՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 430-Ն որոշման։

Հարկման համակարգի ընտրություն

  

Նախքան հարկման համակարգն ընտրելը պետք է իմանաք՝ 

  • ի՞նչ գործունեություն եք ծավալելու սպասվող հարկային տարում, 
  • որքա՞ն տարեկան շրջանառություն եք ակնկալում,
  • օգտվելո՞ւ եք արդյոք հարկային արտոնություններից,
  • ո՞ր դեպքերում է շահավետ ընդհանուր հարկման համակարգում գործելը։  
  • ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է առցանց եղանակով այդ մասին հայտարարություն ներկայացնեք հարկային մարմին։


Նկատի ունեցեք, որ՝ 

  • 20 օրվա ընթացքում հարկման համակարգի ընտրության  հայտարարություն չներկայացնելու դեպքում տվյալ հարկային տարվա համար այլևս համակարգ չեք կարողանա ընտրել, ավելին՝ ինքնաշխատ կերպով կհարկվեք ընդհանուր համակարգով։

  • Հարկման համակարգի ընտրության մասին հայտարարությունը պետք է ներկայացնել ամեն տարի՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ անկախ նախկինում տվյալ համակարգում հաշվառված լինելու փաստից։

Հարկման համակարգը պարտադիր պետք է փոխել, եթե՝

  • Ձեր բիզնեսի տարեկան իրացման շրջանառությունը գերազանցի տվյալ համակարգով սահմանված շեմը, օրինակ՝ 115 մլն դրամը շրջանառության հարկման դեպքում,

Համակարգը կարող եք փոխել նաև, եթե՝ 

  • Ձեր գործունեության առանձահատկությունների պատճառով փոփոխության կարիք առաջանա,
  • որոշել եք գործել այլ հարկման համակարգով։

Հնարավոր է։

Այդ դեպքում ինքնաշխատ կերպով տվյալ հարկային տարվա ընթացքում կհարկվեք ընդհանուր հարկման համակարգով (կվճարեք ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և/կամ շահութահարկ)։ 

Բաժինը մշակվել է՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի

Շրջանառության համակարգ

Շրջանառության հարկը բիզնեսի տարեկան իրացման շրջանառությունից (եկամուտից) վճարվող հարկ է։

Հարկերի վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվող հիմնական հարկը շրջանառության հարկն է։

Այս համակարգով գործելու համար Ձեր նախորդ տարվա կամ ակնկալվող եկամուտները չպետք է գերազանցեն 115 մլն դրամը (մոտ 280 000 ԱՄՆ դոլար):

Այս համակարգում առևտրային կազմակերպությունների համար շրանառության հարկը փոխարինում է ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին։  

  • անհատ ձեռնարկատերերը,
  • ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները,
  • նոտարները։

Շրջանառության հարկով չեք կարող գործել, եթե՝

  • համարվել եք փոխկապակցված անձ (բացառություն են այն դեպքերը, երբ փոխկապակցված անձինք հարկային մարմին գործունեության դադարեցման հայտարարություն են ներկայացրել կամ փաստացի գործունեություն չեն իրականացնում,
  • Ձեր ընթացիկ կամ նախորդ հարկային տարվա իրացման շրջանառությամբ գերազանցել եք 115 միլիոն դրամը,
  • հարկային տարվա ընթացքում կատարել եք հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը,
  • կարող եք լինել համատեղ գործունեության կամ ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայմանով գործակալության պայմանագրի կողմ,
  • գործում եք, որպես՝ բանկ, վարկային, ներդրումային ֆոնդ, ֆոնդի կառավարիչ, ապահովագրական, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, վճարահաշվարկային, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպող, արտարժույթի առք ու վաճառքով զբաղվող, աուդիտորական կամ ներդրումային ընկերություն։

Շրջանառության հարկի դրույքաչափը կախված է Ձեր բիզնեսի գործունեության տեսակից՝ ըստ հետևյալի․
    

  • առևտրական գործունեություն՝ 5%,

  • արտադրական գործունեություն՝ 3.5%,

  • երկրորդային հումքի (թափոններ և մարտկոցներ) վաճառք՝ 1.5 % (ներառված են ՀՀ կառավարության սահմանած ցանկում), 

  • վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի (եկամուտ՝ ոչ նյութական սեփականությունից), անշարժ գույքի օտարում՝ 10%,

  • նոտարական գործունեություն՝ 10%,

  • խմբագրությունների կողմից թերթերի օտարում՝ 1.5 %,
  • այլ գործունեություն կամ ակտիվների օտարում՝ 5%,

  • հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն՝ 6%,

  • հանրային սննդի ոլորտում տնտեսական գործունեության դասակարգչի «56 Հանրային սննդի կազմակերպում» մասում չներառվող՝ այլ ակտիվների օտարում և այլ գործունեություն՝ 20%,

  • վիճակախաղերի կազմակերպում՝ 25%։

Կվճարեք այն հարկերը, որոնց շրջանառության հարկը չի փոխարինում (եթե Ձեր գործունեության համար դրանք անհրաժեշտ է վճարել)․ 

  • ակցիզային հարկ՝ հանրային սննդի ոլորտում գործունեության դեպքում,
  • ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում,
  • եկամտային հարկ,
  • բնապահպանական և ճանապարհային հարկ,
  • փոխադրամիջոցների գույքահարկ,
  • հողի հարկ և գույքահարկ,
  • շահութահարկ՝ ամսական 5000 դրամի չափով, որը վճարում են անհատ ձեռնարկատերերն ու նոտարները մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ,
  • ոչ ռեզիդենտի շահութահարկ (վճարում են հարկային գործակալները)։

 

Որպես շրջանառության հարկ վճարող՝ Դուք կազատվեք շահութահարկի կանխավճարներից, իսկ որպես հարկային գործակալ՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերված ապրանքների նկատմամբ 20% եկամտային հարկ վճարելուց։

Դուք կարող եք․

  • Ձեր հարկի գումարը նվազեցնել՝ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4%-ի չափով, բայց հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել այդ նույն  ժամանակահատվածի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների 1.5%-ից:

  • Ծախսերի մեջ ներառել անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները: 

 

Նկատի ունեցեք հետևյալը․

Առևտրային գործունեության հարկի գումարի չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

 

Ասվածն ավելի պարզ կդառնա այս օրինակներով․ 

  • Դուք զբաղվում եք տեղական և չինական արտադրության խաղալիքների առևտրով, և եռամսյակի ընթացքում տեղական շուկայից գնել եք 2.000.000, իսկ Չինաստանից ներմուծել եք 6.000.000 դրամի (=մաքսային արժեք + մաքսատուրք +ԱԱՀ) համարժեք խաղալիքներ: Չինաստան մեկնելու և կացության ծախսերը 650.000 դրամ են: Եռամսյակի շրջանառությունը (խաղալիքների իրացումից ստացված գումարը) կազմել է 10.000.000 դրամ: Հաշվի առնելով Ձեր գործունեության համար նախատեսված 5% շրջանառության հարկի դրույքաչափը, գումարը կկազմի 500.000 դրամ (0.05*10.000.000): Այն կարելի է նվազեցնել 6.000.000 (ՀՀ ներմուծված ապրանքների ծախսեր) + 2.000.000 (ՀՀ-ում ձեռքբերված ապրանքների ծախսեր) 4%-ով = (2.000.000 + 6.000.000)8 * 0.04 = 320.000 դրամով: Վճարման ենթակա վերջնական գումարը կկազմի 500.000-320.000 = 180.000 դրամ (> 150.000 = 0.015*10.000.000):

  • Դուք զբաղվում եք տնտեսական ապրանքների առք և վաճառքով: Գերմանիայից ներմուծել եք 9.250.000 դրամի (=մաքսային արժեք + մաքսատուրք +ԱԱՀ) համարժեք ապրանք: Եռամսյակի շրջանառությունը (ապրանքների իրացումից ստացված գումարը)  կազմել է 10.000.000 դրամ: Գերմանիա մեկնելու և կացության ծախսերը կազմել են 450.000 դրամ: Հաշվի առնելով Ձեր գործունեության 5% շրջանառության հարկի դրույքաչափը, վճարման գումարը կկազմի 500.000 դրամ (0.05*10.000.000): Այն հնարավոր է նվազեցնել 9.250.000 դրամի (ՀՀ ներմուծված ապրանքների մասով ծախսեր) 4%-ով = 9.250.000 * 0.04 = 370.000 դրամով: Նվացեցումից հետո վճարման ենթակա հարկի գումարը պետք է կազմեր 500.000-370.000 = 130.000 դրամ, բայց քանի որ այս գումարը 150.000 դրամից (շրջանառության` 10.000.000 դրամի 1.5%ը) փոքր է, վերջնական գումարը կկազմի 150.000 դրամ: Միևնույն պահին մյուս եռամսյակում վճարման ենթակա գումարը կնվազեցվի նախորդ եռամսյակում գրանցված 20.000 դրամ տարբերությամբ (=150.000-130.000):
  • Հանրային սննդի ոլորտի գործունեության ծախսերը փաստաթղթերով հիմնավորլեու դեպքում հնարավոր է հարկի գումարը նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 3%-ով, սակայն հաշվարկված հարկի գումարը եկամուտների 4%-ից պակաց չի կարող լինել:

  • Ծախսերի մեջ ներառվում են ձեռքբերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

  • Ծախսերի մեջ չեն ներառվում հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերը, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասերը, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերը: Այդ պարագայում հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր չէ նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

 

Օրինակ. 

Դուք ունեք ռեստորանային բիզնես: Գնել եք ռեստորանային սրահը 30.000.000 դրամով, իսկ սրահի վերանորոգման ծախսերը կազմել են 4.000.000 դրամ:

Եռամսյակի ընթացքում գնել եք 3.000.000 դրամի համարժեք մրգեր, բանջարեղեն, միս, ձեթ: Սպասքի ձեռքբերումը եռամսյակի ընթացքում կազմել է 300.000 դրամ, իսկ նոր գնված խոհանոցային գազօջախը` 60.000 դրամ: Կոմունալ վճարները եռամսյակի ընթացքում կազմել են 120.000 դրամ: Եռամսյակի շրջանառությունը (խոհարարական արտադրանքի իրացումից ստացված հասույթը) կազմել է 8.000.000 դրամ: Այսպիսով, հաշվի առնելով Ձեր գործունեության համար նախատեսված 6% շրջանառության հարկի դրույքաչափը, հարկի վճարման ենթակա գումարը կկազմի 480.000 դրամ (0.06*8.000.000): 480.000 դրամ շրջանառության հարկի գումարը հնարավոր է նվազեցնել (3.000.000+120.000) դրամի 11 3%-ով = 3.120.000*0.03 = 93.600 դրամով: Վճարման ենթակա շրջանառության հարկի վերջնական գումարը կկազմի 480.000-93.600=386.400 դրամ (> 0.04*8.000.000=320.000 դրամ):

Դուք կվճարեք․ 

  • շրջանառության հարկ, որի դրույքաչափը կախված կլինի Ձեր գործունեության տեսակից, 
  • շահութահարկ՝ ամսական 5000 դրամի չափով, որը պետք է վճարեն մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ,
  • բնապահպանության, անշարժ գույքի կամ փոխադրամիջոցների գույքահարկ՝ անհրաժեշտության դեպքում,
  • եկամտային հարկ, որը անհատ ձեռնարկատերերն ու նոտարները վճարում են ամսական 5000 դրամի չափով՝ որպես վերջնային հարկային պարտավորություն։

Ակցիզային հարկ շրջանառության հարկման համակարգում վճարում են բացառապես արտադրության դեպքում, եթե այն իրականացվում է ՀՀ տարածքում։ 

Եթե գործատու եք՝ 

  • եկամտային հարկ, որը հաշվարկում և վճարում են յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 5000 դրամի չափով՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 20-ը,

  • դրոշմանիշային վճար,

  • սոցիալական վճար։ 

Դուք կվճարեք՝

  • շրջանառության հարկ՝ ըստ գործունեության տեսակի։


օրինակ՝

  • առևտրային գործունեության դեպքում կհարկվեք 5% դրույքաչափով, որը կարող է նվազեցվել մինչև 1,5%,
  • արտադրական գործունեության դեպքում՝ 3,5%,
  • ծառայությունների մատուցման ոլորտի գործունեությայն դեպքում՝ 5%։

 

անհրաժեշտ դեպքերում՝

  • բնապահպանական, անշարժ գույքի կամ փոխադրամիջոցների գույքահարկ՝ 


Եթե գործատու եք՝ 

  • եկամտային հարկ,
  • սոցիալական վճար,
  • դրոշմանիշային վճար։  

Շրջանառոթւյան հարկի հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

 

Ուշադրություն

  • Բացի շրջանառության հարկից՝ ներկայացնելու եք նաև Ձեր գործունեությամբ պայմանավորված մյուս հարկերի հաշվետվությունները․ օրինակ, եթե ակցիզային հարկ վճարող եք, ակցիզային հարկի  և ԱԱհ-ի միասնական հաշվետվություն և այլն։
  • Շրջանառության հարկի հաշվետվությունը մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չներկայացնելու դեպքում հաջորդող ամեն 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) Ձեզանից կգանձվի տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 % չափով:
Առցանց դիմել շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Սկսել
Առցանց ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն (հաշվարկ)
Սկսել

Միկրո ձեռնարկատիրության համակարգ

Հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի դեպքում ազատվում եք շրջանառության, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից՝ վճարելով միայն գործունեության առանձնահատկություններով պայմանավորված հարկերը։

Հարկման այս տեսակն ընտրելու գլխավոր պայմանն այն է, որ Ձեր նախորդ օրացուցային տարվա կամ ակնկալվող եկամուտը (իրացման շրջանառությունը) գործունեության բոլոր տեսակների մասով չգերազանցի 24  մլն դրամը: 

  • անհատ ձեռնարկատերերը,
  • ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները,
  • ֆիզիկական անձինք։ 

Հարկման այս համակարգով գործելու համար կարևոր է իմանալ, որ Դուք չեք կարող ընտրել այն, եթե՝

  • համարվել եք փոխկապակցված անձ (բացառություն են այն դեպքերը, երբ փոխկապակցված անձինք հարկային մարմին գործունեության դադարեցման հայտարարություն են ներկայացրել կամ փաստացի գործունեություն չեն իրականացնում,
  • համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ եք,
  • կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ընկերություն եք,
  • ստանում եք վարձակալական վճար, տոկոս (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի), ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար։


Դուք չպետք է լինեք նաև՝ 

  • Երևան քաղաքի վարչական սահմաններում կամ դրանցից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կամ անձնական օգտագործման ավտոմեքենաների կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպություն։ 
  • բանկ, վարկային, ներդրումային ֆոնդ, ֆոնդի կառավարիչ, ապահովագրական, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, վճարահաշվարկային, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպող, արտարժույթի առք ու վաճառքով զբաղվող, աուդիտորական կամ ներդրումային ընկերություն։
  • խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարող, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերություն։


Նկատի ունեցեք հետևյալը․ 

Թեև շատ են այն գործունեության տեսակները, որոնց դեպքում չեք կարող ընտրել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը, կան կարևոր բացառություններ, այդ պատճառով պետք է ուղղորդվել ՀՀ հարկային օրենսգրքով։


Օրինակ՝ 

  • հանրային սննդի ոլորտում գործող ընկերությունները չեն կարող ընտրել այս համակարգը, սակայն զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններին ուղղակիորեն կապված հանրային սննդի մատուցողները կարող են,
  • մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվողները չեն կարող, սակայն Երևան քաղաքից դուրս առևտրով զբաղվող խանութներն ու կրպակները կարող են։ 

Որոշ գործունեության տեսակներ կարող եք իրականացնել առանց ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելու՝ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու միջոցով․ Այդ տեսակներն են․     

  • հոսթելային (զբոսաշրջային տների) ծառայություններ,

  • լեզուների ուսուցման դասընթացներ, մասնավոր նախապատրաստական կամ այլ մասնագիտական դասընթացներ,

  • պարեր, երգեցողության դասընթացներ,

  • կատարողական արվեստի  և դրանց հետ կապված այլ օժանդակ գործունեություն,

  • ստեղծագործական գործունեություն,

  • խնջույքավարների գործունեություն,

  • կրթական գործունեություն, արտադպրոցական մարմնամարզության և սպորտի բնագավառում գործունեություն,

  • կենցաղային ծառայություններ,

  • դարբնոցային ծառայություններ,

  • ժամացույցների, ժամանակաչափ սարքերի, երաժշտական գործիքների նորոգում։



Հաճախորդ Ֆիզիկական անձանց պատվերով կատարվող աշխատանքներ՝

  • կոշիկի, կաշվե և համանման այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում,

  • հագուստների և գլխարկների արտադրություն և նորոգում,

  • գորգերի և կարպետների արտադրություն և նորոգում,

  • փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,

  • ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում,

  • համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,

  • հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում;

  • տնտեսական և խեցեգործական, այլ ճենապակե արտադրատեսակների արտադրություն,

  • թիթեղագործական գործունեություն:

 

Վճարելու եք․ 

  • աշխատողներ ունենալու դեպքում՝ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5,000 դրամի չափով եկամտային հարկ,
  • ճանապարհային հարկ։


Չեք վճարելու շահութահարկ, ԱԱՀ կամ շրջանառության հարկ։ Ազատվում եք նաև որպես հարկային գործակալ հարկերն հաշվարկելու և վճարելու պարտավորությունից՝ բացառությամբ վերը նշված՝ ամսական 5000 դրամ եկամտահարկից։ Չեք կատարելու նաև շահութահարկի կանխավճարներ։

Կվճարեք՝ 

  • եկամտային հարկ՝ ամսական 5,000 դրամ ամեն աշխատողի համար, այդ թվում նաև Ձեզ համար, եթե գրանցված եք որպես աշխատող,
  • սոցիալական վճար ամեն վարձու աշխատողի համար, եթե աշխատողը սոցիալական հարկ վճարող է, 
  • դրոշմանիշային վճար ամեն վարձու աշխատողի համար՝ ըստ սահմանված դրույքաչափերի,
  • ակցիզային հարկ, եթե զբաղվում եք ակցիզային հարկով հարկվող գործունեությամբ,
  • շահաբաժնի հարկ, քանի որ ՍՊԸ-ի բաժնետերերը պետք է հայտարարագրեն իրենց շահաբաժինները և վճարեն 5% շահաբաժնի հարկ:

 

Օրինակ՝

ՍՊԸ-ի բաժնեմասերը պատկանում են Ձեզ և Ձեր կնոջը՝ 60% և 40% հարաբերակցությամբ։ Ամսվա կտրվածքով Ձեր շահույթը կազմել է 50.000 դրամ։ Որպես միկոձեռնարկատիրության սուբյեկտ՝ ազատված եք շահութահարկից, սակայն, ըստ Ձեր շահաբաժնի, շահույթի 30.000 դրամը Ձեզ է բաշխվում, 20.000 դրամը Ձեր կնոջը, իսկ 5% շահաբաժինների հարկումը վերաբերում է հենց այս գումարներին։ Որպես ֆիզիկական անձ, Ձեզ անհրաժեշտ կլինի հայտարարագրել շահաբաժնից ստացված եկամուտը և պետական բյուջե վճարել 1500 դրամ (30.000 դրամ շահաբաժնի 5%-ը), իսկ Ձեր կինը կվճարի՝ 1000 դրամ (20.000 դրամ շահաբաժնի 5%-ը): Վճարումը կատարվում է տարեկան և միայն փաստացի բաշխման դեպքում:։

Գործունեության բոլոր տեսակների եկամուտների (իրացման շրջանառության) վերաբերյալ տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացնեք յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը։ 

Պետք է ներկայացնեք նաև Ձեր գործունեությունից կախված այլ հաշվետվություններ՝  ըստ հետևյալ ժամկետների և տեսակների․ 

  • եկամտային հարկի հաշվարկ` Ձեր վարձու աշխատողների համար մինչև ամեն հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
  • ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և ակցիզային հարկի միասնական հաշվարկ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, եթե ակցիզային հարկ վճարող եք, 
  • բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ, եթե վճարում եք այդ հարկերը, 
  • առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ՝ սխալմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում։ 
Առցանց դիմել միկրոձեռնարկատիրության համակարգն ընտրելու համար
Սկսել
Առցանց ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հարկային հաշվետվություն
Սկսել

Ընդհանուր հարկման համակարգ (ԱԱՀ և շահութահարկ)

Հարկերի վճարման համակարգ է, որի շրջանակում Ձեր կողմից վճարվող հիմնական հարկատեսակը լինելու է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և (կամ) շահութահարկը։  

Ընդհանուր հարկման համակարգի ընտրությունը կախված է այն հանգամանքներից, որոնց դեպքում հնարավոր կամ ցանկալի չէ ընտրել հարկման մյուս տեսակները․ մասնավորապես՝   

  • տվյալ գործունեությունը պարտադիր պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), 
  • բիզնեսի պետական գրանցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին այլ համակարգ ընտրելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացվել, 
  • բիզնեսի տարեկան շրջանառությունը գերազանցել է ավելացված արժեքի (ԱԱՀ) շեմը՝ 115 մլն դրամը,
  • գործընկեր կողմերի հետ համագործակցելու համար ընդհանուր համակարգի կիրառությունն ավելի հարմար է։ 

Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

Ավելացված արժեքի հարկը ապրանքի կամ ծառայության ձեռքբերման արժեքին ավելացված արժեքի 20%-ն է, որը որպես ԱԱՀ անհրաժեշտ է վճարել պետական բյուջե։ 

  • առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները,
  • անհատ ձեռնարկատերերը և նոտարները։ 

Ավելացված արժեքի հարկ վճարող կհամարվեք, եթե՝ 

  • նախորդ տարվա Ձեր իրացման շրջանառությունը գերազանցել է 115 մլն դրամը,
  • տվյալ տարվա հունվարի մեկից 20 օրվա ընթացքում դիմել եք ԱԱՀ վճարող համարվելու համար,
  • մինչև փետրվարի 20-ը չեք դիմել շրջանառության կամ միկրոձեռնարկատիրության հարկերով գործելու համար,
  • տվյալ տարվա հունվարի 1-ից չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկ վճարող։

 

Նկատի ունեցեք, որ․

  • եթե տարվա ընթացքում մյուս հարկման համակարգերով գործելիս Ձեր շրջանառությունը գերազանցի ԱԱՀ-ի շեմը (115 մլն դրամը), կհամարվեք ԱԱՀ վճարող, որը կհաշվարկվի միայն ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար:
  • անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ լինելու դեպքում ձեռնարկատիրական նպատակներով ՀՀ տարածք ապրանք ներմուծելիս պարտավոր եք վճարել ԱԱՀ-ի գումարները:
  • ապրանքի մատակարարումը, եթե մատակարարման վայրը Հայաստանն է,
  • աշխատանքի կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։

Այդ թվում՝ 

  • ոչ նյութական ակտիվի օտարումը, 
  • ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը,
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ապրանքի ներմուծումը,
  • ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:

ԱԱՀ-ից ազատվում են՝

  • ուսումնական հաստատությունների, արվեստի կենտրոնների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը և գիտահետազոտական աշխատանքների կատարումը,
  • մանկական և դպրոցական գրականության, գիտական և ուսումնական հրատարակությունների, թերթերի և ամսագրերի օտարումը,
  • նախադպրոցական հիմնարկներում, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներով երեխաների կամ հաշմանդամների խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, 
  • բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական որոշակի գործառնությունները և ծառայությունները։ 
  • պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը,
  • հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը,
  • օրենսգրքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները
  • ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների մատուցումը,
  • կենսաթոշակային ապահովման ծառայությունների մատուցումը,
  • մահվան և հուղարկավորության հետ կապված ծառայությունների և ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը և Օրենքով սահմանված որոշ այլ գործունեության տեսակներ։ 

Մանրածախ գործունեության դեպքում հարկի գումարը ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ ներառված լինելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով։

Կիրառվում է նաև ԱԱՀ-ի 0% դրույքաչափ՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արտահանման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ապրանքը, աշխատանքը կամ  ծառայությունը ձեռք է բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից):

Ավելացված արժեքի հարկի  հաշվետվությունը ներկայացվում է ակցիզային հարկի հետ միասնական հաշվարկով՝ ամեն ամիս, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

Առցանց դիմել ԱԱՀ վճարող համարվելու համար
Սկսել
Առցանց ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն
Սկսել

Շահութահարկ

Շահութահարկը բիզնեսի տարեկան շահույթից վճարվող հարկ է։ Շահույթը եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է։

 

  • ռեզիդենտ (ՀՀ-ում պետական գրանցում ստացած) կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները և պայմանագրային ներդրումային ֆոնդերը,
  • ոչ ռեզիդենտ (այլ պետություններում գրանցված կամ միջազգային) կազմակերպությունները, ինչպես նաև ՀՀ-ից դուրս նրանց կողմից ստեղծված կազմակերպությունները:

 

Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունները ՀՀ օրենքով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ազատված են շահութահարկի վճարումից:

Ռեզիդենտները շահութահարկ վճարում են ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթից, իսկ ոչ ռեզիդենտները՝ այն հարկվող շահույթից, որը ձևավորվում է Հայաստանում գտնվող աղբյուրներից։

Հարկվող շահույթը համախառն եկամտի (հաշվետու տարում եղած բոլոր եկամուտների գումարի` անկախ ստացման աղբյուրներից) և օրենքով նշված նվազեցումների դրական տարբերությունն է:

Ընդ որում` նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ։

 


Եկամուտ չեն համարվում․ 

  • համատեղ գործունեության նպատակներով միավորվող միջոցները, 
  • հարկային արտոնությունները, 
  • պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող պարտադիր վճարներն ու տուրքերը, 
  • բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, արտարժույթի և արտարժույթով արտահայտված ակտիվները և պարտավորությունները,
  • օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը,
  • ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները, ծառայությունները և այլն:

ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպություննները՝ (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների միջոցով ձևավորվող հարկերի մասով) պետք է վճարեն 18% շահութահարկ։

Շրջանառության կամ միրոձեռնարկատիրության հարկերով գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով՝ 5,000 ՀՀ դրամ։

Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործող ոչ ռեզիդենտ ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող կազմակերպությունները շահութահարկ վճարում են հետևյալ դրույքաչափերով․ 

  • արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճ՝ 0 %,

  • ապահովագարական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման ֆրախտի դիմաց եկամուտներ՝ 5%, 

  • պասիվ եկամուտներ՝ 10%, 

  • շահաբաժիններ՝ 5%, 

  • ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ՝ 20%,

  • օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման վճարումների դիմաց արդյունքը վճարման օրվան  հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված վճարումներ՝ 20%:

Ռեզիդենտ և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի  եկամուտների 2 տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:

Կանխավճար չեն կատարում՝ 

  • Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած հարկ վճարողները` իրենց պետական գրանցման հարկային տարվա եռամսյակների համար,
  • նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարում ԱԱՀ վճարողները՝ տվյալ հարկային տարվա համար, գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն  ներկայացնելու դեպքում՝  գործունեությունը դադարեցնելու օրվանից մինչև վերսկսելու օրը ներառվող եռամսյակների համար։

Շահութահարկի հաշվետվությունները ներկայացնում են տարեկան կտրվածքով։

Ընդ որում՝

  • միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերն ու նոտարները տարեկան կտրվածքով ներկայացնում են հաշվետվություն և վճարում ամսական 5000 դրամի չափով շահութահարկ։
Առցանց ներկայացնել շահութահարկի հաշվետվություն
Սկսել

Ջերմոցում լոլիկի արտադրությամբ զբացվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ի 2024 թվականին ջերմոցում արտադրված լոլիկի վաճառքների իրացումից հասույթը (եկամուտ) կկազմի 256,608,000 ՀՀ դրամ , իսկ ծախսերը՝ 173,942,776 ՀՀ դրամ: Շահույթը կլինի 82,665,224 ՀՀ դրամ, հետևաբար ՀՀ պետական բյուջե վճարվող շահութահարկի գումարը նման թվերի պարագայում կկազմեր 14,877,940 ՀՀ դրամ: Հատուկ նշում. գյուղատնտեսական արտադրանք արտադրողները Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 31-ը ազատված են շահութահարկի վճարումից: Հետևաբար ստացվում է լոլիկի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն կամ Ա/Ձ չի վճարի վերոնշյալ օրինակում նշված 14,877,940 ՀՀ դրամը:

Գործատուի կողմից վճարվող հարկեր

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա օրինական կերպով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:

Գործատու կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձը` անկախ կազմակերպության իրավական և սեփականության ձևից և գործունեության տեսակից։

Որպես գործատու կարող է հանդես գալ նաև աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող հիմնարկը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը և այլն:

Որպես հարկային գործակալ աշխատողին վճարվող աշխատավարձի հետ Դուք կվճարեք՝ 

  • եկամտային հարկ,
  • սոցիալական վճար,
  • դրոշմանիշային վճար։

Եկամտային հարկ

Եկամտային հարկը եկամուտների համար վճարվող հարկ է, որը գանձվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանցից՝ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների համար։

Հայաստանում անձը համարվում է ռեզիդենտ, եթե՝

  • տվյալ հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել է 183 և ավելի օր,
  • նրա տունը, ընտանիքը կամ գործունեության հիմնական վայրը գտնվում է Հայաստանում,
  • Հայաստանում պետական ծառայության մեջ է, բայց ժամանակավորապես աշխատում է ատերկրում։

Մյուս բոլոր դեպքերում անձը համարվում է ոչ ռեզիդենտ։

  • Ռեզիդենտ անձանց դեպքում Հայաստանում և (կամ) Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտը (բացառութուն են Հայաստանում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտները),
  • Ոչ ռեզիդենտ անձանց դեպքում հարկվում է Հայաստանում գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտը։ Բացառություն են Հայաստանում իրենց մշտական հաստատության միջոցով գործող և (կամ) եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատության և արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները:


Եկամտային հարկով հարկվում է ամբողջ եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերությունը։

Եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ամբողջական ցանկը կարող եք գտնել ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածում։

Որպես հարկային գործակալ՝ աշխատողների համար եկամտային հարկ վճարում են․

  • իրավաբանական անձինք,  
  • անհատ ձեռնարկատերերը,
  • նոտարները։

Ֆիզիկական անձինք եկամտային հարկը կարող են վճարել ինքնուրույն, եթե հարկային գործակալների միջոցով չեն վճարում։ 

Աշխատողների համար վճարվող եկամտահարկի դրույքաչափը 2023 թվականից 20% է։
 

Գործունեության այլ տեսակների մասով եկամտային հարկի դրույքաչափերը հետևյալն են․ 

  • տոկոսների, ռոյալթիների և վարձակալական վճարներ՝ 10%, հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար պետք է վճարել ևս լրացուցիչ 10%,
  • շահաբաժիններ՝ 5%,
  • գույքի օտարում (բացառությամբ կառուցապատողի կողմից օտարման) հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով՝ 10%,
  • կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտներ՝ 20%,
  • ձեռնարկատիրական գործունեության առարկա ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտներ՝ 1%, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա ավտոմեքենայի շարժիչի ամեն ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
  • կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենք, բնակարանի, առանձնատուն կամ այլ շինության բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին և ներդրման այլ արժեթղթերի կտրվածքով մասնակցության ձեռքբերումը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում օտարումից ստացվող եկամուտներ՝ 10%:

Որպես հարկային գործակալ ներկայացնելու եք՝

  • եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական միասնական հաշվետվություն,
  • տեղեկություններ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին՝ ամեն տարվա համար, մինչև հաջոդ տարվա փետրվարի 20-ը։

Եկամտային հարկը, սոցիալական վճարը և դրոշմանիշային վճարը էլեկտրոնային համակարգում հաշվարկվում են ինքնաշխատ կերպով։


Օրինակ՝

Պողոս Պողոսյանը աշխատանքային պայմանագրով աշխատակից է, 2021թ.-ի հունվար ամսվա աշխատավարձը կազմել է 150, 000 ՀՀ դրամ։ Փաստացի աշխատել է 168 ժամ։
Հաշվետու ժամանակաշրջանի համար կհաշվարկվի 33 000 ՀՀ դրամ եկամտային հարկ և 5 250 դրամ սոցիալական վճար։

Առցանց ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական հաշվետվություն
Սկսել

Սոցիալական վճար

Սոցիալական վճարը կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստեղծելու նպատակով վճարվող վճար է։   

ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում՝

  •  1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,
  • մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում,
  • ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ երբևիցե կատարել են սոցիալական վճար:

 

ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

  • Սոցիալական վճարները վարձու աշխատողների համար հաշվարկում և վճարում են գործատուները՝ որպես հարկային գործակալներ։
  • Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:
  • Նոտարները և անհատ ձեռնարկատերերը ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում։
  • Ինքնազբաղված անձինք վճարում են տարեկան կտրվածքով՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարի դրույքաչափերն են․

աշխատավարձի դեպքում՝ 

  • 5%, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,
  • 10%-ի և 25, 000 դրամի տարբերության չափով, եթե ամսական աշխատավարձը 500, 000 դրամից շատ է,

ձեռնարկատիրական եկամուտի դեպքում՝

  • 5%, եթե տարեկան եկամուտը չի գերազանցում 6 000 000 դրամը,
  • 10%-ի և 300 000 դրամի տարբերության չափ, եթե տարեկան եկամուտը 6,000,000 դրամից ավելի է, իսկ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով կազմում է ամսական 5000 դրամ, 

ինքնազբաղված անձ լինելու դեպքում՝ 

  • ստացված եկամուտների 5 % է՝ անկախ եկամուտի չափից:


Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե նշված անձինք հարկային մարմին չեն ներկայացրել սոցիալական վճարները դադարեցնելու կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում) սոցիալական վճարը կատարվում է հետևյալ կերպ․

  • աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 %-ի չափով.
  • շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի։
  • Հարկային գործակալը վարձու աշխատողների համար սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.04 %-ի չափով:
  • Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարների նկատմամբ՝ ոչ ավելի, քան ժամկետն անցնելու 730 օրվա համար:
  • Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար։
  • Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկային գործակալից գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի գումարը:
  • Վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ։

Դրոշմանիշային վճար

Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով կատարվող պարտադիր վճար է։ 

 

  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատում են Հայաստանում կամ Հայաստանից դուրս,
  • ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ միայն Հայաստանում եկամուտներ ստանալու դեպքում,
  • Քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձինք, որոնք կարող են եկամուտներ ունենալ Հայաստանում կամ Հայաստանից դուրս,
  • Հայաստանում գրանցված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը,
  • նոտարները,
  • ինքնազբաղված անձինք։
  • Ֆիզիկական անձանց համար հիմք է ընդունվում աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները,
  • քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտը։

ԱՁ և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվարկվում է ըստ հետևյալի․

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 

  • 100,000 դրամ -ի դեպքում՝ 1,500 ՀՀ դրամ, 
  • 100,001-200,000 -ի դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ, 
  • 200,001-500,000 -ի դեպքում՝ 5,500 ՀՀ դրամ, 
  • 500,001-ից մինչև 1000,000 դրամի դեպքում՝ 8,500 ՀՀ դրամ, 
  • 1000,001 և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15․000 ՀՀ դրամ։ 


Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

  • Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18,000 ՀՀ դրամ,
  • 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24,000 ՀՀ դրամ,
  • 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48,000 ՀՀ դրամ,
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120,000 դրամ։ 

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն՝ դրոշմանիշային վճարի չափը հաշվարկվում է աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտից;

  • Եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործում է հարկման ընդհանուր համակարգով, ապա նրա դրոշմանիշային վճարի հաշվարկման բազան շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտն է,
  • միկրոձեռնարկատիրության համակարգում՝ տարեկան հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը, 
  • շրջանառության հարկման համակարգում՝ շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը։

 

Հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում հիմք է ընդունվում հաշվարկման բազաների համագումարը։ 

Ներմուծման և արտահանման ընթացքում կատարվող վճարներ և հարկեր

Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ և փոխադրամիջոցներ տեղափոխելիս գանձվում են հետևյալ հարկերն ու վճարները` 

  • մաքսատուրք,
  • մաքսավճարներ,
  • ակցիզային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)։ 

Մաքսատուրքը պարտադիր վճար է, որը նախատեսված կարգով, սահմանված ժամկետներում գանձվում է ապրանքները Հայաստան ներմուծելու կամ արտահանելու համար։    

Մաքսային արժեքը այն գումարն է, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար:

Մաքսային արժեքի հիման վրա ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացքում հաշվարկվում են մաքսային վճարները, մաքսատուրքերը կամ ԱԱՀ-ի գումարները։ 

Ապրանքի մաքսային արժեքը որոշում է հայտարարատուն կամ նրա կողմից լիազորված անձը։

Դրա համար հայտարարագրող անձը ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաստում են ապրանքի ձեռքբերումը, մինչև Հայաստան կատարված ծախսերը, հետագա վճարման պարտավորությունը։


Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը  ներառում է.

  • արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը,
  • մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափողելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրական ծախսերը,
  • կոմիսիոն  և միջնորդային ծախսերը։

Մաքսավճարը գանձվում է Հայաստանի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման ( բացառությամբ, բեռնային գործողությունների) համար։ 

Մաքսավճարը գանձվում է՝ յուրաքանչյուր առանձին մաքսային ձևակերպման համար` յուրաքանչյուր բեռնամաքսային հայտարարագիր կամ քաղաքացիների բեռնամաքսային հայտարարագիր լրացնելու դեպքում:

Մաքսավճարի արժեքը կախված է ձևակերպվող ապրանքի քանակից։

  • ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում մուտք գործող ապրանքները, 
  • ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ` օրենքով սահմանված ուղեկցվող իրերը` բացառությամբ անհատական օգտագործման փոխադրամիջոցների,
  • ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքները`”Մաքսատուրքերի մասին” ՀՀ օրենքով սահմանված չափերը չգերազանցող մասով, (խոսքը չի վերաբերում անհատ ձեռներեցներին),
  • ժամանակավորապես արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները,
  • միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները` փոխադրումների ընթացքում։ 
Սկսել

Հայաստան ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանից ապրանքներ արտահանելու համար հարկային մարմնի հաշվետությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում անհարաժեշտ է ներկայացնել ներմուծման կամ արտահանման հայտարարագրեր։

Բաժինը մշակվել է՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի», «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի, ՀՀ ՊԵԿ 2017 թ․ դեկտեմբերի 18-ի Արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրերի ձևերը և լրացման կարգը սահմանող հրամանի

Ակցիզային հարկ

Ակցիզային հարկը ակցիզային հարկման ենթակա ապրանքների ներմուծման կամ ՀՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց իրացման համար վճարվող հարկն է։

Ակցիզային հարկը վճարվում է ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և նավթամթերքի համար:

  • արտադրած կամ տարայավորված՝ ակցիզային հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե մատակարարման վայրը Հայաստանն է,
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստան,
  • ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստան,
  • ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը (այդ թվում՝ ճնշակայանը շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը):
  • գարեջուրը,
  • խաղողի և այլ գինիները,
  • սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները,
  • ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,
  • բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի),
  • օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, շարժիչային յուղերը:
  • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները
  • Հայաստանում ակցիզային հարկման ենթակա ապրանքներ արտադրողները կամ իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք)։

 

Պետք է նկատի ունենալ հետևյալը․

  • ՀՀ-ում պետական գրանցում ունեցող կամ չունեցող անձինք, որոնց հետ կնքված պայմանագրերով կամ իրեց տված հումքից ՀՀ-ում արտադրվում, պատրաստվում կամ շշալցվում են ակցիզային հարկման ենթակա ապրանքներ, իրենք են կրում ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը՝ որպես պատվիրատու:
  • որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե նա հարկ վճարող է։
  • Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ են վճարում այն դեպքում, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ համապատասխան չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:

Ակցիզային հարկը որոշվում է ակցիզային հարկման բացթողման ապրանքի քանակի, գնի, մաքսային արժեքի կամ ծավալի նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կիրառելու միջոցով, որոնք կարող եք գտնել ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 88-ում։ 

 

  • Ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկերի գումարի նկատմամբ` վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար,
  • Հարկային մարմին ներկայացվող համապատասխան հաշվարկները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում  կիրառվում է տուգանք՝ հարկի ընդհանուր գումարի 5%-ի չափով` այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար: Տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հարկի ընդհանուր գումարը։
  • Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված համապատասխան հաշվարկում ակցիզային հարկի գումարը սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը և  տուգանք` այդ գումարի 50%-ի չափով: Այս տուգանքի կիրառուման ունի որոշ առանձնահատկություններ, որոնք կարող եք գտնել Հարկային օրենսգրքի 403-րդ հոդվածում։ 

Մինչև ապրանքները ՀՀ ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել․
 

  • ներմուծման հարկային հայտարարագիր,
  • ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն: 


Այդ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում մինչև ապրանքները գնորդին օտարելու կամ այդ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնելու  օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, եթե՝

  • ապրանքները ներմուծվում են հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար նրանց, ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ ՀՀ-ում մշտական հաստատության կամ ՀՀ-ում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից,
  • գնորդի ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում հետագայում՝ ՀՀ տարածքում։  

Ակցիզային դրոշմանիշեր և դրոշմապիտակներ

Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներմուծվող որոշ ապրանքատեսակներ առանց  տարայավորումը, փաթեթավորումը, ապրանքային տեսքը, քաշը կամ ծավալը փոփոխելու օտարելու համար պետք է դրոշմավորվեն ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով։ 

Ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները սահմանված չափերով ու ձևով, կեղծումից պաշտպանված ինքնասոսնձվող նշաններ են՝ «Տեղական» և «Ներմուծված» նշումներով, որոնք փակցվում են Հայաստանում արտադրվող կամ Հայաստան ներմուծվող ապրանքների վրա։ 

Նշանների վրա առկա են ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը կամ հսկիչ նույնականացման նշանը, որոնց միջոցով նունականացվում են դրոշմավորված ապրանքն արտադրողը կամ ներմուծողը: 

Այն կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, որոնք ակցիզային դրոշմավորման ենթակա ապրանքները՝

  • ներմուծում են ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ՀՀ՝ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով,  
  • ներմուծում են ԵՏՄ անդամ պետություններից, 
  • արտադրում են Հայաստանում։ 

Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտի արտադրանքը։ 

Ընդ որում՝

  • 80% ծավալային բաժին կամ ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտի, բնափոխված, ցանկացած խտության էթիլային սպիրտի և այլ սպիրտային թրմօղիների դեպքում ակցիզային դրոշմանիշի առկայությունը պարտադիր է՝ մինչև 5 լիտր տարողությամբ տարաների դեպքում:
  • Մինչև 0.05 լիտր տարողությամբ տարաներով տարայավորված խմիչքները (Խաղողի գինիների, խմորման ենթարկված այլ խմիչքների, մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքներ) ենթակա չեն ակցիզային դրոշմավորման:

    Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ՀՀ հարկային օրենսգրքի 389  հոդվածում։  
  • մսամթերք, հավի միս ձկնեղեն, 
  • կաթնեղեն, սուրճ, թեյ, 
  • ճարպերի, ձեթերի, յուղերի տեսակներ, 
  • պատրաստի սննդամթերք, պահածոներ,
  • վիտամիններ, դեղեր,
  • ներկանյութեր, նավթամթերք, լաքեր,
  • կոսմետիկ և հիգենիկ միջոցներ, օճառ։ 


Նշված ապրանքների ավելի մանրամասն ցանկը կարող եք գտնել ՀՀ հարկային օրենսգրքի 390 հոդվածում

  • ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները,
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները,
  • ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները, որոը սակայն կատարվում է սահմանված կարգով, մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա:
  •  Ակցիզային դրոշմանիշը կամ դրոշմապիտակը փակցվում է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։
  • պետք է փակցնել չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց մասին էլեկտրոնային գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին և նկարագրին։ 

Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանված է ՀՀ Կառավարության 06.07.2017թ․ N773-Ն որոշմամբ։

  • Դրոշմավորման ենթակա ապրանք արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ ներմուծող անձինք` իրենց հաշվառման մաքսատնից` մինչև այդ ապրանքների օտարումը:
  • Ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի հիման վրա՝ հայտը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ հաշվի է առնվում նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվությունը։
  • Դրոշմանիշերն ու դրոշմապիտակները տրամադրվում են անվճար։


Հիշեք․ 

  • Մինչև ապրանքների օտարումը էլեկտրոնային եղանակով պետք է կատարել գրանցումներ և ճշգրտումներ։
  • Շրջանառության կամ միկրոձեռնարկատիրության հարկ վճարողները կարող են չկատարել այդ գրանցումները, եթե գրանցման ենթակա տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում:
  • Նրանք կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային  գրանցումներով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:
  • Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները պետք է վերադարձվեն հարկային մարմին ստացման ամսվանը հաջորդող վեց ամսվա ընթացքում (այս ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 90 օրով):
  • Վնասվելու դեպքում դրանք վերադարձվում են ամեն կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ 


Վերադարձնելու համար պետք է դիմում ներկայացնել հարկային մարմին։

Դիմումը հանձնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգվում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների համապատասխանությունը սահմանված պահանջներին և ընդունվում որոշում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Տուգանքները նախատեսված են՝ 

  • չօգտագործված (այդ թվում՝ կորած) կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու,
  • դրոշմավորման կանոնները խախտելու,
  • ակցիզային դրոշմանիշերն և դրոշմապիտակներն օտարելու,
  • ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով ապրանքը դրոշմավորելու,
  • դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու դեպքերում։
Առցանց դիմել՝ ակցիզային դրոշմանիշեր և դրոշմապիտակներ ստանալու կամ վերադարձնելու համար
Սկսել

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ներմուծման և արտահանման դեպքում

  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ԵՏՄ ապրանքի ներմուծման համար, 
  • Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող այն ապրանքների համար, որոնց ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով, ժամկետը լրանալուց հետո: 
  • ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,
  • այն ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, որոնք ազատված են ԱԱՀ-ից։
  • ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծելու դեպքում հարկվում է ապրանքների մաքսային արժեքը,
  • ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը:
  • ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանված լինելու դեպքում՝ հարկման բազայի մեջ ներառվում է նաև մաքսատուրքը:
  • Ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում` հարկման բազայի մեջ ներառվում է նաև ակցիզային հարկը:


Ընդ որում՝


Հարկային մարմինը իրավունք ունի վերանայելու հարկման բազայի չափը և կիրառելու գործարքի «իրական արժեքը», եթե գտնում է, որ հարկման բազան որոշակի պատճառներով նվազեցվել է: 

Բնապահպանական հարկ

      Բնապահպանական հարկ վճարողներ են համարվում բնապահպանական հարկով հարկվող գործունեություն կամ գործառույթ իրականացնող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք։

   Բնապահպանական հարկով հարկվում են՝

  • մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը
  • ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը
  • ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելը կամ պահելը,
  • շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը և ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում օտարումը։

 Բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, բացառությամբ՝

  • ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը վճարվում է ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար՝ ՀՀ մուտք գործելիս,
  • ՀՀ-ում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից, այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը տեխնիկական զննության ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում վճարվում է մինչև դրանց տեխնիկական զննությունը, իսկ տեխնիկական զննության պահանջ սահմանված չլինելու դեպքում՝ մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,
  • ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում պետական բյուջե է վճարվում մինչև այդ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը։

    Վերոնշյալ բացառությունների դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ չեն ներկայացվում։
Առցանց ներկայացնել բնապահպանական հարկի հաշվետվություն
Սկսել

Ընդհանուր հարկեր և տուրքեր

Անշարժ գույքի հարկ

Անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով  հարկ վճարողներին պատկանող անշարժ գույքի, այդ թվում՝ հողի և շինությունների համար վճարվող հարկ է։

Հարկի այս տեսակը կախված չէ հարկը վճարողի տնտեսական գործունեության տեսակից կամ արդյունքներից:

Անշարժ գույքի հարկ վճարում են իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Բացառություն են պետական մարմինները, համայնքային կառավարչական հիմնարկները, ՀՀ կենտրոնական բանկը, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերը, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նրանց է պատկանում բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամաս (այդ թվում՝ շենքի տակ գտնվող)։ 

Անշարժ գույքը՝ հողամասերը, հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինություններն ու կառույցները։

Անկախ սեփականության իրավունքի առկայությունից՝ անշարժ գույքի հարկ պետք է վճարել նաև դեռևս պետական գրանցում չստացած՝

  • մշտական օգտագործման տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող հողերի,
  • նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` հարկման ենթակա անշարժ գույքի համար, 
  • հողամասի սեփականության իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցների համար:
  • Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն:

Անշարժ գույքի հարկը անհրաժեշտ է վճարել՝

  • հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից։


Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Կազմակերպությունները անշարժ գույքի հարկը վճարում են մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ՝ վեցամսյա պարբերականությամբ։

Հարկը վճարվում է անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե։

 

Փոխադրամիջոցի գույքահարկ

Այս հարկը սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող փոխադրամիջոցների համար վճարվող հարկ է։

Այս հարկը կախված չէ հարկը վճարողի տնտեսական գործունեության տեսակից կամ արդյունքներից:

Գույքահարկի այս տեսակով հարկվում են հետևյալ փոխադրամիջոցները․ 

  • ավտոմոբիլներ,
  • շարժիչով աշխատող ջրային փոխադրամիջոցներ,
  • մոտոցիկլետ,
  • ձյունագնաց,
  • մոտոամենագնաց (քվադրոցիկլ):

Փոխադրամիջոցների գույքահարկ վճարում են․

  • կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք
  • բացառություն են պետական մարմինները, համայնքային կառավարչական հիմնարկները և ՀՀ կենտրոնական բանկը:


Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:

Փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու համար հիմք է ընդունվում՝

Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Ճանապարհային հարկ

Ճանապարհային հարկը Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կամ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարվող հարկ է։ 

Հարկի վճարման նպատակը Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների ապահովումն է։ 

Դուք ճանապարհային հարկ կվճարեք, եթե՝

  • Հայաստան մուտք եք գործում (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցների),
  • Գովազդ եք տեղադրել Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում։ 

Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է ՀՀ մուտքի յուրաքանչյուր 15 օրվա համար՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածի՝ հետևյալ կերպ․

 

  • մինչև 1,5 տոննա ներառյալ՝ 15,000 ՀՀ դրամ,
  • 1,5-ից ավելի մինչև 3 տոննա ներառյալ՝ 25,000 ՀՀ դրամ,
  • 3-ից ավելի մինչև 5 տոննա ներառյալ՝ 40,000 ՀՀ դրամ,
  • 5-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ՝ 65,000 ՀՀ դրամ,
  • 10-ից ավելի մինչև 20 տոննա ներառյալ՝ 80,000 ՀՀ դրամ,
  • 20-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ՝ 110,000 ՀՀ դրամ,
  • 30-ից ավելի մինչև 44 տոննա ներառյալ՝ 152,000 ՀՀ դրամ,
  • 44-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ՝ 205,000 ՀՀ դրամ,
  • 60-ից ավելի մինչև 70 տոննա ներառյալ՝ 233,000 ՀՀ դրամ,
  • 70-ից ավելի մինչև 80 տոննա ներառյալ՝ 285,000 ՀՀ դրամ,
  • 80-ից ավելի մինչև 90 տոննա ներառյալ՝ 318,000 ՀՀ դրամ,
  • 90-ից ավելի մինչև 100 տոննա ներառյալ՝ 603,000 ՀՀ դրամ,
  • 100 տոննայից ավելի՝ 753,000 ՀՀ դրամ։

 

Իսկ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ․

  • միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10,000 ՀՀ դրամ.
  • հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7,500 դրամ:

 

Ներառվում են նաև համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածները և այդ ճանապարհների օտարման շերտերն ու պաշտպանական գոտիները։

Պետական տուրքեր

Պետական տուրքը սահմանված պարտադիր վճար է պետական մարմինների լիազորությունների շրջանակում մատուցվող ծառայությունների կամ այլ գործողությունների համար։ Այն վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից։ 

Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե օգտվում են օրենքով նախատեսված այն  ծառայություններից կամ գործողություններից, որոնց համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք։ 

Պետական տուրք գանձվում է հետևյալ ծառայությունների կամ գործողությունների համար․

 

  • դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճենների (կրկնօրինակներ) ներկայացում,
  • նոտարի կողմից նոտարական գործողությունների իրականացում,
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցում, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականների, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականների տրամադրում,
  • ՀՀ քաղաքացիության ստացում և ՀՀ քաղաքացիության փոփոխում, 
  • հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացում, 
  • պետական գրանցում, 
  • մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի տրամդրում, 
  • գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ, 
  • ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների տրամադրում, 
  • լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաների տրամադրում, 
  • օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռքբերում։ 

Ձեր հարկերի օրացույցը

Ե՞րբ է պետք ներկայացնել հաշվետվությունները և վճարել հարկերը

Հարկային հաշվետվությունը Ձեր եկամուտների և հարկերի մասին տեղեկատվության պարբերական ներակայացումն է հարկային մարմին՝ ըստ օրենքով սահմանված հաշվետու ժամանկաշրջանների։

 

Տարեկան կտրվածքով՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը, անհրաժեշտ է ներկայացնել․ 

  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն (այն ներառում է նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը)։

 Այս հաշվետվությունը ներկայացնում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ռեզիդենտ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ բացի օրենսդրությամբ սահմանված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերից։

  • Շահութահարկի հաշվարկ

Ներկայացնում են ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ՀՀ-ում հաշվառված ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային և երաշխիքային ֆոնդերի)։
Նաև՝ մշտական հաստատության միջոցով կամ առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները։ 

Հարկային գործակալները ներկայացնում են այլ երկրներում գրանցված  ընկերություններին վճարված եկամուտների, դրանց վճարման և դրանցից հաշվարկված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ։ 

Միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգերով գործող անհատ ձեռնարկատերերն և նոտարները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ և այն վճարում են ամսական 5000 դրամի չափով։

 

  • Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ

Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ։

 

  • Ռոյալթիի հարկային հաշվարկ

Ռոյալթի վճարողները ներկայացնում են  ռոյալթիի հարկային հաշվարկներ և վճարում են ռոյալթիի վճարումները։

 

Յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, պետք է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները․

Ավելացված արժեքի հարկի համար՝ 

  • Ավելացված արժեքի հարկի հաշվարկ, որը ներկայացնում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով։


Շահութահարկի համար` 

  • Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների հաշվարկ (ամսական կտրվածքով)։

  • Հարկային գործակալները ներկայացնում են հարկային մարմնի կողմից սահմանված հաշվարկ՝ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:


Շրջանառության հարկի համար՝

Շրջանառության հարկի հաշվարկ, որը ներկայացվում է մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:


Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների համար`

  • Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ: Դրանք պետք է հանձնել հարկային մարմին և ընդերքի տեսչական մարմին: 

Յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառալ, պետք է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները․

Ավելացված արժեքի հարկ համար՝

  • ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
  • Ավելացված արժեքի հարկի հաշվարկ՝ ԵՏՄ-ից ապրանքների ներմուծումների մասով։


Ակցիզային հարկի համար՝ 

  • Ակցիզային հարկ վճարողները ամեն ամիս ներկայացնում են ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ։


Եկամտային հարկի համար՝

  • Եկամտային հարկի հաշվարկ․ հաշվետու ամսում եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ։
  • Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ, որը ներկայացնում են հարկային գործակալի պարտականություններից ազատված, բայց հարկային գործակալից աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք։

Հարկերը կարող եք վճարել՝ 

  • պետական վճարումների էլեկտրոնային համակարգով,
  • բանկերի հավելվածների կամ վճարային այլ տերմինալների միջոցով,
  • ֆիզիկապես բանկում փոխանցումներ կատարելով։  
Առցանց վճարել հարկերը
Սկսել

Հարկային արտոնություններ

Հայաստանում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են՝

  • սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար,
  • հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով,
  • հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ տարվա ամբողջ ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով


Հայաստանում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են`

  • Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.
  • Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները,
  • Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։



Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար բնապահպանական հարկից ազատվում են Հայաստանի տարածքով այդ ապրանքները տարանցիկ տեղափոխողները․


Արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկից ազատվում են ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:

ՀՀ-ում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատվում են`
  • ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար,
  • բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար,
  • ՀՀ-ում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար,
  • Վրաստանի տարածքում գրանցված` ՀՀ տարածքում փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, բացառությամբ 44 տոննան գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար սույն բաժնով սահմանված ճանապարհային հարկի,
  • միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվող ճանապարհային հարկ վճարողները,
  • Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող տրանսպորտային միջոցները, եթե դրանք ՀՀ մուտքի ամբողջ ընթացքում պետք է գտնվեն ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:

Հարկային արտոնությունները սահմանամերձ բնակայրերում իրականացվող գործունեության համար

Կազմակերպություններն ու ԱՁ-ները կարող են օգտվել հարկերից ազատվելու արտոնությունից, եթե գործունեություն են իրականացնում ստորև բերված սահմանամերձ համայնքերում.

  • Արարատի մարզ (Երասխ, Պարույր Սևակ գյուղեր),
  • Վայոց Ձորի մարզ (Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղեր),
  • Գեղարքունիքի մարզ (Ճամբարակ քաղաք, Վահան գյուղ, Տավուշ Բերդ քաղաք, Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբեր, Ծաղկավան (Իջևանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիր աղբյուր, Ազատամուտ գյուղեր։ 



Ուշադրություն. 

Անկախ նրանից ընկերությունը/ԱՁ սահմանամերձ համայնքում, թե դրանից դուրս եք գրանցել, կարևոր է, որ այն իր գործունեությունը իրականացնի այդ համայնքում, որի համար պետք է ընկերությունը գրանցելիս «Գործունեության վայր» բաժնում լրացնել այնպիսի հասցե, որը գտնվում է ցանկում ներառված սահմանամերձ համայնքներից մեկում: Այսինքն՝ արտոնությունից օգտվելու համար հնարավոր է, օրինակ, Երևանում գրանցել ընկերություն/ԱՁ, որը գործունեությունը (օրինակ, արտադրությունը) ծավալելու է Բերդ քաղաքում: 

Սահմանամերձ համայնքներում գործող ըկերությունները ազատվում են տվյալ գործունեության գծով վճարվող մի շարք պետական հարկերից՝ ըստ հետևյալի․ 

կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ազատվում են ավելացված արժեքի հարկից, (ԱԱՀ), շահութահարկից, շրջանառության հարկից։  


Նրանք վճարում են՝

  • ակցիզային հարկ՝ ընդհանուր հիմունքներով,
  • շահութահարկ՝ ամսական 5,000 դրամ՝ իրավաբանական անձանց դեպքում,
  • եկամտահարկ՝ վարձու աշխատողներ ունենալու դեպքում, իսկ անհատ ձեռնարկատերերը նաև իրենց համար՝ գրանցված աշխատող լինելու դեպքում։
  • սոցիալական վճարը և դրոշմանիշային վճարը 


Գործում են հետևյալ բացառությունները․ 

  • առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ առևտրի, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, որի շրջանառությունը տարեկան 115 մլն. դրամից ավել լինելու դեպքում վճարվում է 20% ԱԱՀ։
  • ակցիզային հարկով հարկման ապրանքների արտադրությունը հարկվում է ընդհանուր կարգով,
  • 18 % շահութահարկ։ 

Այս հարկային արտոնություններից օգտվելու համար որևէ դիմում ներկայացնելու կարիք չկա:

Անհրաժեշտ պայման է շրջանառության հարկ վճարող լինելը։

Եթե բիզնեսը գրանցելիս որպես գործունեության վայր նշել եք համապատասխան սահմանամերձ համայնքներից որևէ մեկը, ինքնաշխատ կերպով կարող եք օգտվել «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի շրջանակներում առկա հարկային արտոնություններից: 

Հարկային արտոնություններ ՏՏ սկսնակ ընկերությունների համար

Հավաստագրված անհատ ձեռնարկատերերն ու կազմակերպությունները ազատվում են շահութահարկից,

Վճարում են՝  

  • եկամտային հարկ վարձու աշխատողների համար՝ 10% դրույքաչափով,
  • ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)՝ ընդհանուր հիմունքներով,
  • շրջանառության հարկ՝ ընդհանուր հիմունքներով,
  • սոցիալական վճար՝ ընդհանուր հիմունքներով
  • ռեզիդենտ կազմակերպությունները՝ նաև 5% շահաբաժնի հարկ։ 

Այս արտոնությունների հավաստագրման համար կարող են դիմել ՏՏ ոլորտում գործող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը, եթե զբաղվում են հետևյալ գործունեության տեսակներով․

  • ծրագրային ապահովման մշակում,
  • խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում,
    տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից
    գործունեություն,
  • վեբ-հարթակների հետ կապված գործունեություն,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի
    իրականացում,
  • էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն,
    համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների
    նախագծում և թեստավորում:

 Դիմել կարող են 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից

Ֆիզիկապես դիմել ՏՏ հարկային արտոնությունների հավաստագրման համար
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր