ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն

Շրջանառության հարկով գործունեություն իրականացնողները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկի հաշվետվություն։


Հաշվետվությունը ներկայացվում է առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարրգի միջոցով։ Համակարգը թույլ է տալիս անմիջապես ներկայացնել հաշվետվությունը, ժամանակավորապես պահպանել կամ արխիվացնել այն։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
անհատ ձեռնարկատերեր, ռեզիդենտ առևտրային կազմակերպություն-ներ, նոտարներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,

  • լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,

  • գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,

  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,

  • ընտրել «Շրջանառության հարկի հաշվարկ» թիվ 232 ձևը,

  • նշել, թե որ տարվա որ եռամսյակի համար է ներկայացվում հաշվետվությունը,

  • համապատասխան դաշտերում լրացնել եռամսյակի ընթացքում ստացած եկամուտների կամ կատարած ծախսերի չափերը,

  • ներկայացնել հսկիչ դրամարկղային մեքենայով (ՀԴՄ) իրականացված գործարքների մասին տվյալները՝ ՀԴՄ-ի գրանցման համարը և եռամսյակի կտրվածքով կատարված դրամական հաշվարկների հանրագումարը,

  • լրացնել եկամուտները՝ ըստ գործունեության տեսակների։

    Գործունեության տեսակը (կոդ) անհրաժեշտ է լրացնել Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան։ Օրինակ՝ «Հաշվապահական դասընթացներ» գործունեության տեսակին համընկնում է P85.59.1 կոդը։ Այս դեպքում բաժին դաշտում անհրաժեշտ է լրացնել «P» տառը (մեծատառ), հատված դաշտերում՝ «8» և «5» թվանշանները, խումբ դաշտում՝ «5» թվանշանը, դաս դաշտում՝ «9» թվանշանը, իսկ ենթադաս դաշտում՝ «1» թվանշանը։ 

    Տեսակարար կշիռ դաշտում անհրաժեշտ է լրացնել, թե գործունեության տվյալ տեսակից (օրինակ՝ հաշվապահական դասընթացներից) ստացված եկամուտը կազմակերպության համախառն (ընդհանուր) եկամտի որ տոկոսն է կազմում։

  • Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը, ինչից հետո հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում։

  • Այնուհետև անհրաժեշտ է ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել համակարգ և հանձնել։  

   

Ներկայացվող պահանջները

Շրջանառության հարկի հաշվետվություն (հաշվարկ) ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։


Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում կարելի է սեղմել գլխավոր էջում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր