Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցվել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (taxservice.am) որպես լիազոր և օգտվող
Կազմակերպության ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները պետք է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (taxservice.am) գրանցվեն որպես առցանց լիազոր, որից հետո նրանք կարող են նշանակել օգտվողների (օրինակ՝ հաշվապահներ), որոնք էլ հարթակում իրականացնում են անհրաժեշտ գործողությունները։
Հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է լինել օգտվող։
Ներկայացվող պահանջները
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ԱՁ-ի կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- հեռախոսահամար,
- ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն,
- բջջային ID SIM քարտ կամ նույնականացման քարտ և նույնականացման քարտն ընթերցող սարք։
Ուշադրություն
Առցանց լիազորը կարող է միայն կառավարել հարկ վճարողի օգտվողների լիազորությունները։ Որպես լիազոր հնարավոր չի լինի հաշվետվություն ներկայացնել․ անհրաժեշտ է լինել օգտվող։
Հարկ վճարողը կարող է ունենալ միայն մեկ ակտիվ լիազոր (լիազորված անձ)։ Նոր լիազոր գրանցելու և ակտիվացնելու դեպքում նախկին լիազորի հասանելիությունը ապաակտիվանում է։
Ինչպե՞ս գրանցվել
Որպես լիազոր գրանցվելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
- սեղմել «Ներկայացնել հայտ» կոճակը,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի ակտիվացման հղում,
- անցնել այդ հղումով՝ հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն,
- բացվող էջում լրացնել պահանջվող տվյալները,
- ներբեռնել պայմանագիրը,
- թվային եղանակով ստորագրել պայմանագիրը (ստորագրման եղանակը ներկայացված է ստորև),
- ստորագրված պայմանագիրը վերբեռնել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի գրանցման էջ։
Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո էլեկտրոնային պայմանագիրը, մուտքանունն ու գաղտնաբառը կուղարկվեն նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Այդ մուտքանունով և գաղտնաբառով լիազորը կարող է մուտք գործել համակարգ։
Թվային եղանակով ստորագրելու համար անհրաժեշտ է՝
- ներբեռնել DesktopSigner հավելվածը,
- մուտք գործել «ԵսԵմ» համակարգի միջոցով,
- վերբեռնել պայմանագիրը հավելվածում, սեղմել «Visible signature» նշանը,
- պայմանագրում նշել այն հատվածը, որտեղ տեղադրվելու է ստորագրությունը, սեղմել էջի վերին հատվածում գտնվող «Save and Close» կոճակը, այնուհետև՝ «Sign» կոճակը,
- հեռախոսի էկրանին հայտնվող էջում մուտքագրել անվտանգության կոդը, և պայմանագիրը կստորագրվի թվային եղանակով։
Նույնականացման քարտով և քարտն ընթերցող սարքով ստորագրելու համար անհրաժեշտ է հետևել քայլերին։
Որպես օգտվող գրանցվելու համար անհրաժեշտ է․
- մուտք գործել «Օգտվողի տվյալներ» բաժին և սեղմել «Նոր օգտվող» կոճակը,
- ընտրել օգտվողի ստորագրության տեսակը, լրացնել նրա տվյալները և սեղմել «Պահպանել» կոճակը,
- «Օգտվողի տվյալներ» բաժնի «Գործողություններ» դաշտում սեղմել բանալիի տեսքով «Լիազորություններ» կոճակը,
- ընտրել տվյալ օգտվողի համապատասխան լիազորությունները և սեղմել «Պահպանել» կոճակը,
- «Օգտվողի տվյալներ» բաժնի «Գործողություններ» դաշտում սեղմել «Ակտիվացնել» կոճակը,
- անցնել օգտվողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղումով՝ օգտվողի էջն ակտիվացնելու համար։
Օգտվողի գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո նրա էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի օգտվողի անունն ու գաղտնաբառը, որոնցով նա կարող է մուտք գործել համակարգ։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44