ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Դիմել ԱԱՀ վճարող համարվելու համար

Ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։ Դա իրականացվում է առցանց եղանակով հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հայտարարություն ներկայացնելով։

Հարկման տեսակի ընտրության համար որոշիչ են նախորդ տարվա ընթացքում ունեցած իրացման շրջանառության չափը, բիզնեսի տնտեսական գործունեության տեսակը և որոշ այլ գործոններ, որոնց մասին նշված է հայտարարության մեջ:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ովքե՞ր կարող են դիմել

  • անհատ ձեռնարկատերերը,
  • իրավաբանական անձինք,
  • այն ֆիզիկական անձինք, որոնք անհատ ձեռնարկատեր չեն գրանցել, սակայն ունեն ՀՎՀՀ։


Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել taxservice.am կայք, 
  • գրանցված չլինելու դեպքում գրանցվել (հաշվառման կանգնել) հարկային մարմնի՝ Հաշվետվությունների ներկայացման էլէկտրոնային համակարգում, գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
  • ընտրել « Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ» թիվ 264 ձևը, 
  • լրացնել տվյալները (կազմակերպության կամ անհատի տվյալներ, ՀՎՀՀ և այլ մանրամասներ)
  • գրանցել հայտարարությունը։ 

 

Հղում օրենսդրությանը՝

  • «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք 
  • ՀՀ հարկային օրենսգիրք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր