Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ֆինանսներ և հարկեր
Դիմել ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման համար
Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա։
Դրոշմանիշերն ու դրոշմապիտակները ստանալ կարող է հայտը ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը կամ նրա կողմից լիազորված անձը։
Ակցիզային դրոշմանիշերի կամ դրոշմապիտակների տրամադրման կամ հաշվետվության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- թվային ստորագրություն,
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո
- գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղից էլ՝ թիվ 247 «Հայտ և օգտագործման մասին հաշվետվություն՝ «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման», կամ թիվ 248 «Հայտ և օգտագործման մասին հաշվետվություն՝ «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման»՝ ըստ անհրաժեշտության,
- լրացնել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Հիշել ժամանակավորապես» բաժնում (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
- ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
- այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։
Տրամադրման ժամկետը
Դրոշմանիշերը կամ դրոշմապիտակները կտրամադրվեն հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը՝
- ՀՀ հարկային օրենսգիրք
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թ.-ի նոյեմբերի 14-ի N 692-Ն որոշում
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Այս էջը օգտակա՞ր էր