ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն

Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։

Համակարգը հաշվետվությունների լրաց­ման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։ 

Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո

Դիմելու համար անհրաժեշտ է

  • մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղից ընտրել «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ» թիվ 260 ձևը,
  • նախ լրացնել առաջին բաժինը, որը ավելացված արժեքի հարկին է վերաբերում, այնուհետև՝ ակցիզային հարկի բաժինը, 
  • նշել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը հնարավոր է տեղափոխել «հիշել ժամանակավորապես» բաժին (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։


Ներկայացվող պահանջները

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

Ուշադրություն
Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում կարելի է սեղմել գլխավոր էջում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր