Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Շրջանառության հարկով բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։
Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գրանցումից հետո 20-օրյա ժամկետում և ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը։ Նշված ժամկետում հայտարարություն չներկայացնելու դեպքում բիզնեսը կհամարվի Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող։
Առք ու վաճառքի գործունեությունից ստացվող եկամտի շրջանառության հարկի դրույքաչափը 5% է։ Շրջանառության հարկ վճարող համարվելու այլ դեպքերը, դրույքաչափերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են Հարկային օրենսգրքում (օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
- լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
- գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
- ընտրել «Շրջանառության հարկ վճարվող համարվելու վերաբերյալ հայտարարություն» թիվ 201 ձևը,
- լրացնել այն ամսաթիվը, որից սկսած դիմողը համարվելու է շրջանառության հարկ վճարող,
- ծանոթանալ շրջանառության հարկ վճարող համարվելու համար ներկայացված պահանջներին և դրանց համապատասխանելու դեպքում գրանցել հայտարարությունը։
Ներկայացվող պահանջները
Շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ-ի չի գերազանցել 115 մլն դրամը:
Հղում օրենսդրությանը՝
- ՀՀ հարկային օրենսգիրք
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44