Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրման համար
Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:
Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:
Հավաստագրման համար կարող են դիմել՝
- ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող՝ մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպությունները,
- անհատ ձեռնարկատերերը։
Անհրաժեշտ է դիմել պետական գրանցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում
Դիմելու համար անհրաժեշտ է՝
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո
- ներբեռնել կայքում տեղադրված հետևյալ փաստաթղթերի ձևանմուշները՝
- Դիմում հայտ
- Հավաստագիր ստանալու դիմում
- Գործունեության տեսակների վերաբերյալ հայտարարություն
- Հայտարարություն իրավաբանական անձի իրավական կարգավիճակի մասին
- Տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների, անունների ազգանունների մասին
- Տեղեկանք կանոնադրական կապիտալում մասնակցության մասին
- Հայտարարություն հավաստագրվող անձի կանոնադրական կապիտալում օրենքով սահմանված անուղղակի մասնակցության մասին
այնուհետև՝
- լրացնել ու լուսապատճենել (սքանավորել),
- վերափոխել PDF ձևաչափի,
- ստորագրել էլեկտրոնային եղանակով,
- ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առայժմ առանց էլեկտրոնային ստորագրության դիմումները նույնպես ընդունվում են):
Տրամադրման ժամկետը՝
30 օրվա ընթացքում դիմողը կհրավիրվի նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին, որի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։
Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:
Հղում օրենսդրությանը՝
-
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք,
-
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշում։
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51