Սկսել
Վարչական կարգով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել վկայականը՝ առանց նոր քննություններ հանձնելու։
Ծառայությունից չեն կարող օգտվել դատավճռով վարորդական իրավունքից զրկվածները։
Վարչական կարգով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել վկայականը՝ առանց նոր քննություններ հանձնելու։
Ծառայությունից չեն կարող օգտվել դատավճռով վարորդական իրավունքից զրկվածները։
Վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունից հետո անհրաժեշտ է հանձնել նաև գործնական քննություն։
Ճանապարհային երթևեկության խախտումներ կատարելիս տուգանքների վերաբերյալ ծանուցումները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով, ինչի դեպքում տուգանքը կզեղչվի 20%-ով։ Դրա համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանությանը տրամադրել գործող էլեկտրոնային փոստի հասցե, որին քաղաքացին ցանկանում է ստանալ կատարած խախտման և տուգանքի մասին ծանուցումը։
Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական։
Երբ քաղաքացին արդեն տիրապետում է ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներին, անհրաժեշտ է հերթագրվել և հանձնել վարորդական տեսական քննություն։
Յուրաքանչյուր վարորդի տրվում է տարեկան 13 բալ։ Եթե տարվա կտրվածքով վարորդը կատարում է իրավախախտում, ապա տրված բալերից հանվում են տուգանային միավորներ, որոնց չափը որոշվում է՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։
Բալերի մնացորդը վարորդը կարող է ստուգել առցանց եղանակով։
Ավտոմեքենան գնելուց, ներմուծելուց կամ վերասարքավորելուց հետո անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։
Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Վարորդական վկայական ստանալու համար որևէ դիմում չի ներկայացվում․ անհրաժեշտ է 2 փուլով որակավորման քննություններ հանձնել՝
Երկրորդ՝ գործնական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո անհրաժեշտ է մոտենալ հաշվառման-քննական բաժնի աշխատակցին, ով կտրամադրի վարորդական վկայականը։ Վկայականի համար օգտագործվելու է այն լուսանկարը, որն արվել էր տեսական քննությունը հանձնելիս։
Վկայականը կորցնելու կամ գործողության ժամկետը լրանալու դեպքում դրա կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ)՝ առցանց հերթագրվելով «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո։
Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։
Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն։
Վարորդական վկայականի փոխանակման դեպքում օտարերկրյա վարորդական վկայականը կորցնում է իր իրավական ուժը։
Ուշադրություն
Վարորդական իրավունք ունեցող ՀՀ երկքաղաքացիները Հայաստանում մեքենա վարելու համար պետք է ունենան ՀՀ վարորդական վկայական, որը նրանք կարող են հեշտությամբ ստանալ առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում՝ օտարերկրյա վարորդական վկայականը չի կորցնի իրավական ուժը։ Անհրաժեշտ է պարզապես այցելել նախընտրելի հաշվառման-քննական բաժին՝ առանց այց ամրագրելու։
Եթե ավտոմեքենայի սեփականատերը չի կատարել իրավախախտումը, այլ այն կատարվել է մեկ այլ անձի կողմից, ով տվյալ պահին վարել է սեփականատիրոջ ավտոմեքենան, ապա սեփականատերը կարող է ավտոմեքենան կցել իրական վարորդին։ Այս դեպքում բալերը կպակասեն իրական վարորդի միավորներից, այլ ոչ թե սեփականատիրոջ։
Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։
Տեխնիկական զննության ժամկետը հնարավոր է ստուգել առցանց եղանակով։