Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Փոխանակել օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով
Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն։
Վարորդական վկայականի փոխանակման դեպքում օտարերկրյա վարորդական վկայականը կորցնում է իր իրավական ուժը։
Ուշադրություն
ՀՀ երկքաղաքացիները Հայաստանում մեքենա վարելու համար պետք է ունենան ՀՀ վարորդական վկայական, որը նրանք կարող են հեշտությամբ ստանալ առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում՝ օտարերկրյա վարորդական վկայականը չի կորցնի իրավական ուժը։ Անհրաժեշտ է պարզապես այցելել նախընտրելի հաշվառման-քննական բաժին՝ առանց այց ամրագրելու։
Վարորդական վկայականը փոխանակելու համար «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- «Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (նույնականացման քարտի հակառակ կողմի 10 նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը) և հեռախոսահամարը,
- նշել ծառայության տարբերակը՝ «Վարորդական վկայականի փոխանակում (այդ թվում՝ կորած)»,
- նշել նախընտրելի հաշվառման-քննական բաժինը (ՀՔԲ),
-
լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն,
-
սեղմել «Ամրագրել կտրոն» կոճակը։
Այցի ամրագրումից հետո էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղում ակտիվացնել հերթագրումը։
Ներկայացվող պահանջները
Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխանակելու համար օտարերկրացու ազգային վարորդական վկայականը պետք է համապատասխանի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի Կոնվենցիայի պահանջներին (հակառակ դեպքում փոխանակումը հնարավոր չի լինի և անհրաժեշտ կլինի հանձնել տեսական և գործնական քննություն)։
ՀՀ երկքաղաքացիների դեպքում ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալու համար օտարերկրյա պետության կողմից տրված վարորդական վկայականը նույնպես պետք է համապատասխանի Վիեննայի Կոնվենցիայի պահանջներին։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ երկքաղաքացիների դեպքում՝
- այլ պետությունում ստացած վարորդական վկայականի պատճենը,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝
- անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձի դեպքում կարող է պահանջվել նաև կացության քարտը, փախստականների դեպքում՝ փախստականի վկայականը, իսկ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը),
- օտարերկրյա վարորդական վկայականի բնօրինակը։
Վճարման չափը և կարգը
Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխանակելու, իսկ երկաղաքացիների դեպքում՝ պարզապես ՀՀ վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016317։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Վարորդական վկայական ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- ՀՀ երկաղաքացիներին ՀՀ վարորդական վկայականը տրամադրվում է պարզեցված կարգով՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ ազգային վարորդական վկայական տրամադրելիս մյուս երկրի վարորդական վկայականը չի կորցնում իրավական ուժը։
- Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ վարորդական վկայականը տրամադրվում է 2-4 ամսվա ընթացքում։ Այդ ընթացքում ստուգվում է տվյալ երկրի վարորդական վկայականի օրինականությունը, ինչից հետո օտարերկրյա քաղաքացին ստանում է ՀՀ վարորդական վկայական, իսկ իր ազգային վարորդական վկայականը կորցնում է իրավական ուժը։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02