ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ կամ փոխանակել վարորդական վկայականը

Վարորդական վկայական ստանալու համար որևէ դիմում չի ներկայացվում․ անհրաժեշտ է 2 փուլով որակավորման քննություններ հանձնել՝

Երկրորդ՝ գործնական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո անհրաժեշտ է մոտենալ հաշվառման-քննական բաժնի աշխատակցին, ով կտրամադրի վարորդական վկայականը։ Վկայականի համար օգտագործվելու է այն լուսանկարը, որն արվել էր տեսական քննությունը հանձնելիս։

Վկայականը կորցնելու կամ գործողության ժամկետը լրանալու դեպքում դրա կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ)՝ առցանց հերթագրվելով «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
12,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • «Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (նույնականացման քարտի հակառակ կողմի 10 նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը) և հեռախոսահամարը,

  • նշել ծառայության տարբերակը՝ «Վարորդական վկայականի փոխանակում (այդ թվում՝ կորած)»,

  • նշել նախընտրելի հաշվառման-քննական բաժինը (ՀՔԲ),
  • ընտրել այցելության օրն ու ժամը,

  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • սեղմել «Ամրագրել կտրոն» կոճակը։

Այցի ամրագրումից հետո էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղում ակտիվացնել հերթագրումը։


Վճարման չափը և կարգը

Վարորդական վկայական ստանալու կամ վկայականը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել հետևյալ եղանակներով՝

  • առցանց՝ e-payments համակարգի միջոցով,
  • կատարելով բանկային փոխանցում ՀՀ պետական բյուջեի 900005016317 հաշվեհամարին։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Վարորդական վկայական ստանալու համար» (Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
  •  տեղում՝ վճարային տերմինալի միջոցով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Նախընտրելի ՀՔԲ-ի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է մի քանի օր սպասելու կարիք լինի։ Նշված կոնտակտային տվյալների միջոցով դիմողին կտեղեկացվի հաշվառման-քննական բաժին այցելելու օրվա և ժամի մասին` վկայականը ստանալու համար։


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր