ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստուգել վարորդի տուգանքները

Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Վարորդի վարչական տուգանքները ստուգելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • սեղմել «Ֆիզ․ անձանց համար» կոճակը,

  • «Շահագործող» դաշտում լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ, սոցիալական քարտի համար), վարորդական վկայականի համարը և հեռախոսահամարը,

  • անձնական էջի «Խախտումներ» բաժնում լրացված կլինեն տվյալ վարորդի ունեցած բոլոր խախտումներն ու տուգանքները:


Անձնական էջում հնարավոր է ծանոթանալ ընդունված բոլոր որոշումներին, վարչական տուգանքների նշանակմանը, հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին։

Համակարգում բաժանորդագրվելու միջոցով հնարավոր է նաև վարչական տուգանքների նշանակման մասին ծանուցումները ստանալ SMS հաղորդագրությամբ։

Վարորդի վարչական տուգանքները կարելի է ստուգել նաև բանկային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ մուտքագրելով մեքենայի տվյալները կամ ստացված որոշման համարը։

yerevan.am կայքում կարելի է ստուգել վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով կամ PIN-կոդերով։ 

Իրավախախտումների մասին տեղեկություններ կարելի է ստուգել նաև ՀՀ Ոստիկանության "ROADPOLICE" տելեգրամյան բոտի միջոցով։ Անհրաժեշտ է գրանցել ավտոմեքենան առցանց հարթակում և իրավախախտումներ կատարելու դեպքում ստանալ համապատասխան հաղորդագրություն։ 

Ավելի քան 24 ժամ ինտերնետ ցանցին հասանելիություն չունենալու դեպքում իրավախախտումները կարելի է ստուգել տելեգրամյան բոտում՝ սեղմելով «Տեսնել իրավախախտումները» կոճակը։ Ծառայությունից օգտվելու մասին ավելին իմանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ ուղեցույցին։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր