Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ
Ճանապարհային երթևեկության խախտումներ կատարելիս տուգանքների վերաբերյալ ծանուցումները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով, ինչի դեպքում տուգանքը կզեղչվի 20%-ով։ Դրա համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանությանը տրամադրել գործող էլեկտրոնային փոստի հասցե, որին քաղաքացին ցանկանում է ստանալ կատարած խախտման և տուգանքի մասին ծանուցումը։
«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- սեղմել «Մուտք» կոճակը,
- անցնել «Ծանուցումներ» բաժին,
- լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն,
- սեղմել «Կատարել» կոճակը,
- այնուհետև սեղմել «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը,
- հաջորդիվ մուտք գործել էլեկտրոնային փոստ և անցնել sms@roadpolice էլեկտրոնային հասցեից ստացված հղումով և հաստատել այն։
Հաստատելուց հետո roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» բաժնում կանաչ նշանի միջոցով տեսանելի կլինի, որ էլեկտրոնային ծանուցման համար գրանցումը հաջողությամբ կատարվել է։ Իսկ ծանուցումները կստացվեն արդեն զեղչված արժեքով։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02