Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հանձնել վարորդական տեսական քննություն
Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական։
Երբ քաղաքացին արդեն տիրապետում է ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներին, անհրաժեշտ է հերթագրվել և հանձնել վարորդական տեսական քննություն։
«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
-
«Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (նույնականացման քարտի հակառակ կողմի 10 նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը) և հեռախոսահամարը,
-
նշել ծառայության տարբերակը՝ «Վարորդական վկայական ստանալու տեսական քննություն»,
-
նշել նախընտրելի հաշվառման-քննական բաժինը (ՀՔԲ): Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հետագայում գործնական քննությունը նույնպես պետք է հանձնել միևնույն ՀՔԲ-ում,
-
ընտրել քննությանը մասնակցելու օրն ու ժամը,
-
մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
- սեղմել «Ամրագրել կտրոն» կոճակը։
Այցի ամրագրումից հետո էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղում ակտիվացնել հերթագրումը։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև չեղարկել գրանցումը և ընտրել այլ օր։ Չեղարկելու համար «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- «Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները,
- գրանցումների պատմության բաժնում սեղմել գրանցման տվյալների կողքին գտնվող «Չեղարկել» կոճակը:
Վճարման չափը և կարգը
Տեսական քննության մասնակցության համար անհրաժեշտ է վճարել 3,000 դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցում կատարելով ՀՀ պետական բյուջեի 900005163218 հաշվեհամարին։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Որակավորման տեսական, գործնական յուրաքանչյուր քննությունն ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
-
տեղում՝ վճարային տերմինալի միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է հերթագրվել միևնույն ՀՔԲ-ում և հանձնել գործնական քննություն։ Նշված ժամկետը լրանալուց հետո գործնական քննությունը չհանձնելու դեպքում անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ տեսական քննություն հանձնել։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02