Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստուգել վարորդի բալերը
Յուրաքանչյուր վարորդի տրվում է տարեկան 13 բալ։ Եթե տարվա կտրվածքով վարորդը կատարում է իրավախախտում, ապա տրված բալերից հանվում են տուգանային միավորներ, որոնց չափը որոշվում է՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։
Բալերի մնացորդը վարորդը կարող է ստուգել առցանց եղանակով։
«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- սեղմել «ֆիզ․ անձանց համար» կոճակը,
- «Շահագործող» դաշտում լրացնել սոցիալական քարտի համարը (հանրային ծառայությունների համարանիշ, ՀԾՀ), վարորդական վկայականի համարը և հեռախոսահամարը,
- սեղմել «Մուտք» կոճակը։
Մուտք գործելուց հետո կբացվի ավտոմեքենան շահագործողի անձնական էջը, որտեղ հնարավոր է տեսնել վարորդի բալերի մնացորդը։
Ուշադրություն
Վարորդական իրավունքը կասեցված լինելու դեպքում կասեցումն ավարտվելու հաջորդ օրվանից վարորդները կստանան 13 միավոր։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02