Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառել ավտոմեքենան
Ավտոմեքենան գնելուց, ներմուծելուց կամ վերասարքավորելուց հետո անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։
Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Իրավաբանական անձինք մեկ այցի ընթացքում կարող են հաշվառվել առավելագույնը 3 ավտոմեքենա։
«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- «Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (նույնականացման քարտի հակառակ կողմի 10 նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը) և հեռախոսահամարը,
-
նշել ծառայության տարբերակը՝ «Ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների գրանցում, հաշվառում (վերահաշվառում)»,
-
նշել նախընտրելի հաշվառման-քննական բաժինը (ՀՔԲ), անկախ նրանից, թե դիմողը ՀՀ-ում որտեղ է հաշվառված,
-
ընտրել հաշվառման օրն ու ժամը,
-
մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
- սեղմել «Ամրագրել կտրոն» կոճակը։
Այցի ամրագրումից հետո էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղում ակտիվացնել հերթագրումը։
Ուշադրություն
Գործարքի կողմ հանդիսացող առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ՀՔԲ-ներում սպասարկվում են արտահերթ՝ կարգավիճակը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։
Ներկայացվող պահանջները
Ավտոմեքենայի հաշվառման համար պարտադիր է գրանցված լինել ՀՀ-ի որևէ հասցեում։
Պահանջվող փաստաթղթերը
Ավտոմեքենան հաշվառելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
-
անձը հաստատող փաստաթուղթ,
-
ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ։
Միաժամանակ ավտոմեքենայի սեփականությունը գրանցելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
-
առկայության դեպքում՝ տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր,
-
օրենքով սահմանված տուրքերի և վճարների անդորրագրերը,
-
տեղեկանք գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին։
Վճարման չափը և կարգը
Ավտոմեքենայի հաշվառման համար տեղում գործող բանկերում կամ նախապես անհրաժեշտ է վճարել 23,000 դրամ, որը ներառում է՝
- 5,000 դրամ՝ հաշվառման համար (վճարման հաշվեհամար՝ 900013150033),
- 6,000 դրամ՝ հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագիր) համար (վճարման հաշվեհամար՝ 900005016135),
- 12,000 դրամ՝ համարանիշերի համար (վճարման հաշվեհամար՝ 900005016127)։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Վճարումներն առցանց կատարելու դեպքում վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման սրահի աշխատակցին։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02