ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Հանձնել վարորդական գործնական քննություն

Վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունից հետո անհրաժեշտ է հանձնել նաև գործնական քննություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
13,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15-45 րոպե

«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • «Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (նույնականացման քարտի հակառակ կողմի 10 նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը) և հեռախոսահամարը,

  • նշել ծառայության տարբերակը՝ «Վարորդական վկայական ստանալու գործնական քննություն»,

  • վարորդական վկայական ստանալու հերթագրման բաժնում ընտրել «Գործնական» տարբերակը,

  • նշել այն հաշվառման-քննական բաժինը (ՀՔԲ), որտեղ անձը նախապես հանձնել է տեսական քննությունը,

  • ընտրել քննությանը մասնակցելու օրն ու ժամը,

  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,

  • սեղմել «Ամրագրել կտրոն» կոճակը։

Այցի ամրագրումից հետո էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղում ակտիվացնել հերթագրումը։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև չեղարկել գրանցումը և ընտրել այլ օր։ Չեղարկելու համար «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • «Հաշվառման քննական ծառայություններ» պատուհանում սեղմել «Մուտք» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները,
  • գրանցումների պատմության բաժնում սեղմել գրանցման տվյալների կողքին գտնվող «Չեղարկել» կոճակը:


Վճարման չափը և կարգը

Վարորդական գործնական քննության մասնակցության համար անհրաժեշտ է վճարել 3,000 դրամ և 10,000 դրամ պետական տուրք։

Վճարումները հնարավոր է իրականացնել հաշվառման-քննական բաժնում տեղադրված տերմինալների միջոցով (անհրաժեշտ է վճարել 13,600 դրամ, որովհետև տերմինալը 600 դրամ պահում է կատարելու) կամ բանկային փոխանցման եղանակով՝

  • կատարելով 3,000 դրամ բանկային փոխանցում ՀՀ պետական բյուջեի 900005163218 հաշվեհամարին։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Որակավորման տեսական, գործնական յուրաքանչյուր քննությունն ընդունելու համար» (3,000 դրամը հնարավոր է վճարել նաև E-payments համակարգի միջոցով),

  • կատարելով 10,000 դրամ բանկային փոխանցում ՀՀ պետական բյուջեի 900013150033 հաշվեհամարին։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Որակավորման տեսական, գործնական յուրաքանչյուր քննությունն ընդունելու համար»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։


Քննությունը վերահանձնելու դեպքում նշված վճարումն անհրաժեշտ է կատարել յուրաքանչյուր անգամ վերահանձնելիս։


Տրամադրման ժամկետը և կարգը

Գործնական քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում վարորդական վկայականը կտրամադրվի անմիջապես՝ վարորդական վկայականի ստացման վճարումը (12,000 դրամ) կատարելուց հետո (վճարումը հնարավոր է կատարել նաև տեղում՝ վճարային տերմինալի միջոցով)։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր