Սկսել
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու համար ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարություն ՔԿԱԳ ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու համար ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարություն ՔԿԱԳ ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցել իրենց ամուսնությունը պետական կարգով։
Ծառայության միջոցով հնարավոր է ստուգել ընտանիքի անդամների տվյալների թվայնացումը։ Օրինակ՝ ստուգել՝ արդյոք թվային տարբերակով ծննդյան կամ ամուսնության վկայական ունի ընտանիքի անդամը։
Եթե ընտանիքի որևէ անդամի տվյալները բացակայում են, ապա հնարավոր է առցանց հայտ ներկայացնել և ստանալ վկայականի կրկնօրինակի թվային տարբերակը։
Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ գործակալությունը (տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է օրենքով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:
Գրավոր դիմումի հիման վրա կատարվում են սխալների ուղղումներ կամ լրացումներ՝
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի անձանց։ Այն տրվում է 6 ամիս վավերականության ժամկետով։
Տեղեկանքը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես։
Ամուսնալուծության դիմում հնարավոր է ներկայացնել, եթե ամուսնությունը գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմիններում, արտերկրում գործող ՀՀ հյուպատոսություններում կամ օտարերկրյա պետությունում՝ միջազգային պայմանագրով սահմանված իրավասության առկայության դեպքում։
Ամուսնալուծության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնալուծության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
ՀՀ քաղաքացիները Հայաստանում ամուսնությունը գրանցելու համար պետք է լինեն առնվազն 18 տարեկան։
Ամուսնության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Եթե երեխայի ծննդյան պահին ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա իրեն երեխայի հայր ճանաչող անձը պետք է դիմի հայրության ճանաչման պետական գրանցման համար։
Օտարերկրյա պետությունում հայրության ճանաչման պետական գրանցման համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի հյուպատոսական հիմնարկ։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև հայրության ճանաչման վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Եթե ծննդյան վկայականը կորել է կամ մաշվածության պատճառով դարձել է անընթեռնելի, հնարավոր է ստանալ նորը։
Ծննդյան վկայականը վերականգնելու համար հնարավոր է դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ՀՀ հյուպատոսական կառույցների միջոցով։
Ծառայության միջոցով առցանց եղանակով հնարավոր է ստանալ հետևյալ վկայականների կրկնօրինակները․
18 տարին լրացած անձն իրավունք ունի փոխելու իր անունը, ազգանունը կամ հայրանունը՝ առանց դատարանի վճռի առկայության։
Անվան փոխման պետական գրանցում կատարելիս տրամադրվում է անվանափոխության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր երեխայի ծնունդ ենթակա է գրանցման։ Երեխայի ծննդի պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ծննդյան վկայական։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։