Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը
ՀՀ քաղաքացիները Հայաստանում ամուսնությունը գրանցելու համար պետք է լինեն առնվազն 18 տարեկան։
Ամուսնության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Ամուսնության առցանց գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել հայտ ներկայացնողի և ապագա ամուսնու կամ կնոջ անձնական տվյալները,
- հաստատել ամուսնական զույգի ընտանեկան կարգավիճակը,
- ազգանունների փոփոխման էջում ամուսիններից յուրաքանչյուրը կարող է ընտրել մյուսի ազգանունը (փոփոխման դեպքում ամուսինները պետք է կրեն նույն ազգանունը),
- ընտրել ամուսնության գրանցման նախընտրելի օր, հաստատել և ստորագրել (էլեկտրոնային) հայտը,
- էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել մյուս ամուսնուն,
- հանձնել հայտը՝ ամուսինների ստորագրությունների առկայության դեպքում։
Ներկայացվող պահանջներ
Ամուսնության առցանց գրանցման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի,
- ունենալ «ԵսԵմ» նույնականացում:
Պահանջվող տվյալները
Ամուսնության առցանց գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացող անձանց հանրային ծառայության համարանիշները (սոցիալական քարտի համար)։
Վճարման չափը և կարգը
- Ամուսնության պետական գրանցումն անվճար է։
- Ամուսնության հանդիսավոր կերպով գրանցումը կարող է արժենալ մինչև 60,000 դրամ։ Հանդիսավոր արարողությամբ գրանցելու դեպքում սահմանված են արժեքներ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ամուսնության պետական գրանցումը կատարվում է հայտը ներկայացնելուց հետո հաջորդ աշխատանքային օրը (ամենաշուտը) կամ հայտը ներկայացնելուց հետո 6 ամսվա ընթացքում (ամենաուշը)։
- Այսինքն՝ ամուսնինները ազատ են ընտրելու ցանկացած օր՝ դիմումում նշված հաջորդ աշխատանքային օրվանից սկսած մինչև 6 ամիս ժամանակահատվածում։
- Ամուսնության վկայականն ուղարկվում է հայտ ներկայացնողի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35