ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Փոխել անունը, ազգանունը կամ հայրանունը

18 տարին լրացած անձն իրավունք ունի փոխելու իր անունը, ազգանունը կամ հայրանունը՝ առանց դատարանի վճռի առկայության։

Անվան փոխման պետական գրանցում կատարելիս տրամադրվում է անվանափոխության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
10,000 - 40,000 դրամ
Տրամադրման տևողությունը
2 - 15 աշխատանքային օր

Անվանափոխության առցանց գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել հայտ ներկայացնողի անձնական տվյալները,
  • կատարել անհրաժեշտ քայլերի հրահանգները,
  • ստուգել հայտ ներկայացնողի տվյալները, թվային եղանակով ստորագրել և վճարել։

Ներկայացվող պահանջներ

Անվանափոխության առցանց գրանցման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն:

Պահանջվող տվյալները

Անվանափոխության առցանց գրանցման համար անհրաժեշտ են հայտ ներկայացնողի․

  • անձը հաստատող փաստաթղթի համարը,
  • հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն։

Ուշադրություն

Եթե հայտ ներկայացնելու ընթացքում տվյալները չեն բեռնվում, ապա անհրաժեշտ է դիմել ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու և թվայնացնելու համար, քանի որ որոշակի տարեթվից առաջ տրամադրված ծննդյան վկայականները թվայնացված չեն։

Վճարման չափը և կարգը

Անվանափոխության համար սահմանված է 10,000 դրամ պետական տուրք։

Անվանափոխության վկայականը հնարավոր է ստանալ ավելի սեղմ ժամկետներում՝ կատարելով  հավելյալ վճարում

  • 10,000 + 30,000 դրամ՝ 2-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 10,000 + 20,000 դրամ՝ 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 10,000 + 10,000 դրամ՝ 7-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Անվանափոխությունը հաստատվում է հայտը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Հավելյալ վճարի դեպքում՝ գործում են տրամադրման վերը նշված ժամկետները։

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր