Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վերականգնել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու համար ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարություն ՔԿԱԳ ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։
Ինչպե՞ս դիմել
Այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝
- լրացնել կոնտակտային տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային հասցեին ուղարկված մեկանգամյա կոդը,
- հաջորդ էջում լրացնել անձնական տվյալները,
- հաջորդիվ ընտրել այցելության վայրը,
- անհրաժեշտության դեպքում ավելացնել այցելու,
- ընտրել այցելության օր և ժամ,
- ամրագրել այցը։
Ներկայացվող պահանջներ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու համար կարող են դիմել՝
- 18 տարին չլրացած անձի վերաբերյալ ակտի համար դիմելիս՝ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը,
- մահացած անձի վերաբերյալ, կամ դատարանի/նոտարի կողմից հաստատված փաստի հիման վրա կազմված ակտի համար դիմելիս՝ շահագրգիռ անձը,
- իր վերաբերյալ կազմված ակտի համար դիմելիս՝ լրիվ գործունակ, 16 տարին լրացած անձը,
- անձը, ում վերաբերյալ կազմվել է կորսված քաղաքացիական կացության ակտը։
Պահանջվող փաստաթղթեր
Այցելության օրը պետք է ներկայացնել՝
- դիմում,
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ, զինվորական/աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, այլ ակտերի պատճեններ և այլն)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում։ Դատարանի վճռի կամ նոտարական ակտի հիման վրա վերականգնելիս գործընթացը տևում է 3 օր։
Դիմումի հիման վրա կազմվում է ակտը վերականգնելու մասին եզրակացություն։
Եթե պահանջը հիմնավորված է, Գործակալությունը էլեկտրոնային համակարգով կատարում է ակտի գրանցում՝ ավելացնելով «Վերականգնված է» նշումը։ Վերականգնված ակտի մասին վկայականը տրամադրվում է դիմողին։
Վերականգնումը կատարելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հաղորդվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավասու մարմիններին։
Վճարման չափը և կարգը
Ծառայության համար պահանջվող պետական տուրքը 5,000 դրամ է։
Պետական տուրքը վճարվում է ՀՀ պետբյուջեի 900005003711 հաշվեհամարին:
Օրենքով սահմանված ժամկետից շուտ՝
- երկրորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում ծառայության արժեքը 30,000 դրամ է,
- հինգերորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում՝ 20,000 դրամ,
- յոթերորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում՝ 10,000 դրամ։
Վճարվումը կատարվում է 900013001244 հաշվեհամարին (եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)
Վճարումները կարող են կատարվել ցանկացած բանկի, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում տեղադրված վճարային տերմինալների կամ Pos-տերմինալների միջոցով։
Հղում օրենսդրությանը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
8500
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
8500