ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի անձանց։ Այն տրվում է 6 ամիս վավերականության ժամկետով։

Տեղեկանքը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
10,000-15,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում),
  • «Ստուգվող անձի տվյալներ» էջում լրացնել պահանջվող տեղեկատվությունը,
  • «Լրացուցիչ տեղեկություններ» էջում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը և լրացնել հաջորդող դաշտերը՝ ամուսնալուծված լինելու դեպքում կցելով ամուսնալուծության վկայականը, իսկ այրի լինելու դեպքում՝ ամուսնության վկայականը և կնոջ կամ ամուսնու մահվան վկայականը,
  • բացվող էջում ընտրել երկիրը, որտեղ ներկայացվելու է տեղեկանքը, տեղեկանքի նախընտրելի լեզուն և ապոստիլով վավերացնելու կարիքը,
  • կատարել վճարումը։

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված կցվող փաստաթղթերը պետք է լինեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված կցվող փաստաթղթերը պետք է լինեն հայերեն թարգմանությամբ՝ նոտարական կարգով հաստատված կամ լիցենզավորված թարգմանչի կնիքով։

Պահանջվող փաստաթղթերը

Անձամբ դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • նախկինում ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:


Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիմողի կողմից տրված լիազորագիրը (առանց նոտարական վավերացման),
  • տեղեկանք ստացողի՝ նախկինում ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

 

Որոշ դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝

  • ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականը,
  • ամուսնու մահվան դեպքում՝ մահվան վկայականը։

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված կամ լիցենզավորված թարգմանչի կնիքով։


Վճարման չափը և կարգը

  • Ամուսնական կարգավիճակի մասին տեղեկանքը հայերեն տրամադրելու համար վճարվող պետական տուրքը 10,000 դրամ է։
  • Երկլեզու՝ հայերեն-անգլերեն տեղեկանք տրամադրելու համար պետական տուրքը 15,000 դրամ է՝ ներառյալ թարգմանությունը։
  • Երկլեզու՝ հայերեն-ռուսերեն տեղեկանք տրամադրելու համար պետական տուրքը 15,000 դրամ է՝ ներառյալ թարգմանությունը։

Ամուսնության բացակայության վերաբերյալ պետական տուրքի վճարման հաշվեհամարն է 900005165213, լրացուցիչ վճարումների հաշվեհամարն է՝ 900013001244 (եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը): 

ՀՀ-ում վճարումը կատարվում է գրասենյակում տեղադրված տերմինալների միջոցով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)։

Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար տրամադրման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր։ 

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 495-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր