Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում
Ամուսնալուծության պետական գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել, եթե լուծվող ամուսնությունը գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում, ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կամ օտարերկրյա պետության կողմից (եթե ՀՀ-ն իրավասու է լուծելու տվյալ ամուսնությունը՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա)։
Ամուսնալուծության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնալուծության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Ամուսալուծության առցանց գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել հայտ ներկայացնողի անձնական տվյալները,
- կատարել անհրաժեշտ քայլերի հրահանգները,
- եթե հայտ ներկայացնողը ցանկանում է ամուսնալուծվել արագացված ընթացակարագով, ապա ընտրել հանապատասխան տարբերակը,
- ստուգել հայտ ներկայացնողի տվյալները, հանձնել դիմումը, վճարել և ստորագրել,
- էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել մյուս ամուսնուն,
- հանձնել հայտը՝ ամուսինների ստորագրությունների առկայության դեպքում։
Ներկայացվող պահանջներ
Ամուսնալուծության առցանց գրանցման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- գրանցված ամուսնություն,
- «ԵսԵմ» նույնականացում:
Պահանջվող տվյալները
Ամուսնալուծության առցանց գրանցման համար անհրաժեշտ է հայտ ներկայացնողի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Վճարման չափը և կարգը
- Եթե ամուսնալուծության պետական գրանցումը տեղի է ունենում հայտնը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընտթացքում, ապա պետք է վճարել 10,000 դրամ պետական տուրք։
- Եթե հայտ ներկայացնողը ցանկանում է արագացված ընթացակարգով ամուսնալուծվել այսինքն՝ չսպասել սահմանված 1 ամիսը, ապա պետք է վճարի արագացված ծառայության համար 100,000 դրամ պետական տուրք։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ամուսնալուծությունը իրականացվում է հայտի ներկայացման օրից 1 ամիս անց՝ հաջորդ աշխատանքային օրը։
- Արագացված ընթացակարգով ամուսնալուծության դեպքում՝ հայտ ներկայացնողի նախընտրած ժամանակահատվածում՝ բայց ոչ շուտ, քան հայտը ներկայացնելուց հետո հաջորդ աշխատանքային օրը։
- Ամուսնալուծության վկայականը ուղարկվում է նախկին ամուսնինների էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500