Սկսել
Վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունից հետո անհրաժեշտ է հանձնել նաև գործնական քննություն։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունից հետո անհրաժեշտ է հանձնել նաև գործնական քննություն։
Ճանապարհային երթևեկության խախտումներ կատարելիս տուգանքների վերաբերյալ ծանուցումները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով, ինչի դեպքում տուգանքը կզեղչվի 20%-ով։ Դրա համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանությանը տրամադրել գործող էլեկտրոնային փոստի հասցե, որին քաղաքացին ցանկանում է ստանալ կատարած խախտման և տուգանքի մասին ծանուցումը։
Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական։
Երբ քաղաքացին արդեն տիրապետում է ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներին, անհրաժեշտ է հերթագրվել և հանձնել վարորդական տեսական քննություն։
Յուրաքանչյուր վարորդի տարեկան կտրվածքում տրվում է 9 բալ (մայիսի 1-ից` 13 բալ)։ Եթե տարվա կտրվածքով վարորդը կատարում է իրավախախտում, ապա տրված բալերից կհանվեն տուգանային միավորներ, որոնց չափը որոշվում է՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։
Բալերի մնացորդը վարորդը կարող է ստուգել առցանց եղանակով։
Ավտոմեքենան գնելուց, ներմուծելուց կամ վերասարքավորելուց հետո անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։
Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Վարորդական վկայական ստանալու համար որևէ դիմում չի ներկայացվում․ անհրաժեշտ է 2 փուլով որակավորման քննություններ հանձնել՝
Երկրորդ՝ գործնական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո անհրաժեշտ է մոտենալ հաշվառման-քննական բաժնի աշխատակցին, ով կտրամադրի վարորդական վկայականը։ Իսկ վկայականի համար օգտագործվելու է այն լուսանկարը, որն արվել էր տեսական քննությունը հանձնելիս։
Վկայականը կորցնելու կամ գործողության ժամկետը լրանալու դեպքում դրա կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ)՝ առցանց հերթագրվելով «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։
Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն։
Վարորդական վկայականի փոխանակման դեպքում օտարերկրյա վարորդական վկայականը կորցնում է իր իրավական ուժը։
Եթե ավտոմեքենայի սեփականատերը չի կատարել իրավախախտումը, այլ այն կատարվել է մեկ այլ անձի կողմից, ով տվյալ պահին վարել է սեփականատիրոջ ավտոմեքենան, ապա սեփականատերը կարող է ավտոմեքենան կցել իրական վարորդին։ Այս դեպքում բալերը կպակասեն իրական վարորդի միավորներից, այլ ոչ թե սեփականատիրոջ։
Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։
Տեխնիկական զննության ժամկետը հնարավոր է ստուգել առցանց եղանակով։