Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները
Այստեղ կգտնես բոլոր տեղեկություններն ու քայլ առ քայլ ուղեցույցները, որոնք կօգնեն հաղթահարել ժամանակավոր դժվարությունները․
- ընտանիքի անապահովության գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել սոցիալական վիճակդ և ստանալ նպաստ, այլև՝ եթե աշխատունակ ես՝ գտնել աշխատանք, եթե կրթության կարիք ունես՝ կրթվել, ինչպես նաև օգտվել աջակցող միջոցներից։
- դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում կարող ես դիմել նպաստի, դրամական, աշխատանքային կամ կրթական աջակցության, ինչպես նաև՝ մարել անհուսալի վարկերը,
- առաջին դասարան ընդունվող երեխայի համար կստանաս հրատապ կամ եռամսյա օգնություն, ինչպես նաև կարող ես դիմել թաղման կամ ծննդյան նպաստի համար։
Անապահովության գնահատման համակարգ
Անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ անապահովության գնահատում, այլև՝
- անցնել աշխատանքի,
- ստանալ կրթություն,
- ձեռք բերել բնակարան կամ
- ստանալ անհրաժեշտ խնամք։
Անապահովության գնահատման համակարգից օգտվելու իրավունք ունեն սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները:
Ինչպե՞ս է գնահատվում ընտանիքի անապահովությունը
Քայլ 1
Առցանց հայտի ներկայացում
Անապահովության գնահատման համար անհրաժեշտ է առցանց համակարգի միջոցով ներկայացնել հայտ։
Քայլ 2
Հայտի ուսումնասիրություն
Հայտը ստանալուց հետո Միասնական սոցիալական ծառայությունը ուսումնասիրում է այն։
Քայլ 3
Stop factor-ների կիրառում
Եթե ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվում են աջակցության նշանակմանը խանգարող հանգամանքներ, ապա կիրառվում են stop factor-ներ, և հայտը մերժվում է։
Քայլ 4
Հայտի պատասխան
Հայտի հաստատումից հետո նշանակվում է համապատասխան նպաստ կամ աջակցություն՝ ելնելով ընտանիքի անապահովության մակարդակից։
Առցանց հայտ ներկայացնելուց հետո կատարվում է դիմումի վերլուծություն և գնահատում, որից հետո կատարվում է ընտանիքի դասակարգում՝
- ծայրահեղ անապահով,
- չափավոր անապահով,
- միջին անպահով,
- անապահով։
Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել e-social.am համակարգում։
Ի՞նչ է անապահովության նպաստը
Անապահովության նպաստը նշանակվում է 12 ամիս ժամկետով սոցիալապես անապահով գնահատված ընտանիքներին։ Անապահովության նպաստի նշանակման չափերի և ժամկետների համար խիստ կարևոր են ընտանիքի անդամների եկամուտների չափերը։
Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամուտի չափը ցածր է 35,875 դրամից:
Ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը հաշվարկելու համար ընտանիքի բոլոր անդամների եկամուտների հանրագումարը բաժանվում է ընտանիքի անդամների հաշվարկային թվին։
Իսկ ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ստացվում է հետևյալ գործակիցների հանրագումարից՝
-
18 և ավելի տարեկան անձի գործակիցը՝ 1
-
15-17 տարեկան անձի գործակիցը՝ 0․7
-
10-14 տարեկան անձի գործակիցը՝ 0․55
-
0-9 տարեկան անձի գործակիցը՝ 0․45
Անապահովության նպաստ ստանալու իրավունքի շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը։
Վիճակագրական կոմիտեի 2026 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած պարենային զամբյուղի արժեքը 35,875 դրամ է։
2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը 35,875 դրամ է։
Անապահովության նպաստը անձը ստանում է դիմելու օրվան հաջորդող ամսվանից մինչև այն պահը, երբ առաջանում են նպաստի դադարեցման հիմքեր: Նպաստը տրամադրվում է առավելագույնը 12 ամիս ժամկետով:
Անապահովության նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամսվա 20-ից 31-ը։
Օրինակ՝ եթե անձը ներկայացրել է անապահովության գնահատման դիմում և գնահատման արդյունքներով նրան նշանակվել է անապահովության նպաստ, ապա այդ նպաստը նա ստանալու է հաջորդ ամսվա վերջին 10 օրերի ընթացքում՝ անկախ նրանից, թե նախորդ ամսվա որ օրն է դիմում ներկայացրել։
Անապահովության նպաստ չի նշանակվի, եթե՝
- դիմողի կողմից ներկայացվել են ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին,
- ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում որոշվել է չնշանակել նպաստ,
- ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը ցածր է 3,105 դրամից,
- ընտանիքի չաշխատող անդամը չի ներկայացրել դիմում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։
Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, երբ․
- ընտանիքի անդամը գրավադրել է անշարժ գույք,
- ընտանիքի անդամը դուրս է մնացել պարտադիր կրթությունից,
- ընտանիքը հրաժարվել է անապահովության նպաստ ստանալու իրավունքից
անհատական օգտահաշվի միջոցով, - լրացել է անապահովության նպաստ ստանալու իրավունքի համար սահմանված ժամկետը (12 ամիս),
- ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված տվյալները հավաստի չեն կամ կեղծ են,
- ընտանիքի կեցության պայմանների ամսական ուսումնասիրության արդյունքում որոշվել է չնշանակել նպաստ,
- ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը ցածր է 3,105 դրամից,
- մահացել է ընտանիքի միակ անդամը (կամ բոլոր անդամները)։
Անապահովության նպաստի տեսակները
Կախված ընտանիքի կարգավիճակից, անդամների քանակից և եկամտի չափից՝ առկա են աջակցության տարբեր տեսակներ։
Անվճար առողջապահական աջակցություն տրամադրվում է ստորին, միջին և ծայրահեղ աստիճանի անապահով ընտանիքներին:
Կրթության աջակցություններից օգտվելու իրավունք ունեն ստորին, միջին և ծայրահեղ աստիճանի անապահով ընտանիքների անդամները։
Անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից:
Ստորին աստիճանի անապահով ընտանիքները կարող են ստանալ պետական տուրքից ազատվելու արտոնություն։
Պետական տուրք վճարվում է բազմաթիվ ծառայությունների համար․ օրինակ՝
- անձնագրի ստացում,
- ամուսնության գրանցում,
- կտակների վավերացում,
- ավտոմեքենայի պետական համարանիշի ստացում և այլն։
Ընտանիքի աշխատունակ համարվող անձը, ով ներկայացրել է աշխատանք փնտրելու վերաբերյալ դիմում, ներառվում է աշխատունակ անձանց ակտիվացման ինտեգրված ծրագրին։
Աշխատունակ է 18-62 տարեկան հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում չունեցող անձը։
Սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները կստանան 20% զեղչ կոմունալ վճարների համար։
Աջակցության այլ ծրագրեր
ՀՀ-ում գործում են նաև աջակցության այլ ծրագրեր, որոնք նախատեսված են՝
Անհուսալի վարկերը մարելու աջակցություն
- Մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմող գրանցված աշխատողները կարող են ստանալ անհուսալի վարկերի մարման աջակցություն։
- Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 1 միլիոն դրամի չափով և նվազագույնը 3 տարվա անհուսալիության ժամկետ ունեցող վարկերի համար։
Առցանց դիմել անհուսալի վարկերը մարելու համար աջակցության ծրագրին
Հրատապ կարիքի հաշվառում
- Հրատապ կարիքի հաշվառման արդյունքում տրամադրվում է սննդի, կացարանի, կենցաղային պարագաների կամ խնամքի աջակցություն։
- Տրամադրման ենթակա կարիքները 14-ն են, սակայն անձն իրավունք ունի ընտրելու դրանցից միայն 5-ը։
Ստանալ աջակցություն հրատապ կարիքի դեպքում
Սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար զբաղվաղվածության ծրագիր
- Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ աշխատանքի անցնելու համար։ Գործատուն էլ իր հերթին ստանում է աջակցություն շահառուի աշխատավարձի փոխհատուցման շրջանակերում։
- Յուրաքանչյուր շահառու կարող է ծրագրում ընդգրկվել միայն մեկ անգամ։
Առցանց դիմել սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար զբաղվածության ծրագրին
Ֆունկցիոնալության գնահատում, հաշմանդամության նպաստ
- Ֆունկցիոնալության որևէ աստիճանի խնդիր ունենալու դեպքում անձին տրամադրվում են աջակցող միջոցներ և անձնական օգնականի ծառայություն։
- Ուղեցույցում կարող եք գտնել ֆունկցիոնալության գնահատման կարգի, հաշմանդամության նպաստի նշանակման ժամկետների, ֆունկցիոնալության խնդիր ունեցող անձանց տրամադրվող աջակցությունների ժամկետների և կարգերի մասին մանրամասն տեղեկատվություն։
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող աջակցություն
- Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց տրամադրվում է նաև աջակցությունների առանձին խումբ, եթե նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված են։
- Աջակցությունների ցանկում ներառված են դրամական, բժշկական, աշխատանքային, բնակարանային, ֆինանսական, նպաստների ստացման ծառայություններ։
Հրատապ օգնություններ
Կյանքի դժվարին իրավիճակներում տրամադրվում են հրատապ օգնության հետևյալ տեսակները․
Ո՞ր դեպքում չի տրամադրվում աջակցություն
Անապահովության գնահատման, դրա նշանակման, հրատապ օգնությունների տրամադրման համար անհրաժեշտ է բավարարել սահմանված պայմանները։ Դրանցից հատկապես կարևոր են զտիչներն ու բացառող գործոնները, որոնց առկայության կամ բացակայության հիմքով էլ նշանակվում կամ մերժվում են վերը նշված նպաստներն ու օգնությունները։
Նպաստի տրամադրումը կարող է մերժվել՝
- Եթե սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքում ձեռք բերված շարժական գույքը գերազանցում է գույքահարկի սահմանված շեմը (2015թվականից հետո արտադրված մեքենաներ կամ 12,000 դրամը գերազանցող գույքահարկ ունեցող մեքենաներ)։
- Եթե ձեռք բերված անշարժ գույքը գերազանցում է գույքահարկի սահմանված հանրագումարային շեմը (2,800 դրամ՝ մարզերում, 8,000 դրամ՝ Երևանում)։
Եթե առկա են խնայողություններ, որոնք ստուգվում են բանկային հաշվիների միջոցով, կամ եթե վարկային պարտավորությունները գերազանցում են այդ տարվա համար սահմանված շեմը։ Այս 2 դեպքերում կարող է նպաստի տրամադրումը մերժվել։
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի մերժվի տրամադրվող անապահովության նպաստը։
Բացառություն են կազմում անհատ ձեռնարկերերերը, եթե չունեն վարձու աշխատողներ։
Այո՛, սահմանափակող գործոններ են առաջանում եթե՝
- Սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական չափը՝ ամառային ամիսներին սահմանված շեմը գերազանցում է (w = 80 կՎտ.ժամ + 20 կՎտ . ժամ x n)
- Սպառած բնական գազի միջին ամսական չափը՝ տարեկան սահմանված շեմը գերազանցում է (w = 600 խոր․մ․ + 110 խոր․մ․ x n)
Ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից նախորդ ամսվա ընթացքում կատարվել են մաքսային վճարներ։
Տնայցի ընթացքում բարեկեցության գործիքի կիրառման արդյունքում ընտանիքը բարեկեցիկ է ճանաչել։
Անապահովության նպաստի նշանակումը դադարում է 2 դեպքում՝
- անշարժ գույքի գրավադրմամբ վարկի ձևակերպում,
- պարտադիր կրթությունից դուրս մնալ։
Ի՞նչ անել հարազատի կորստի դեպքում
- Եթե հայտնվել եք կյանքի այնպիսի դժվարին իրավիճակում, երբ կորցրել եք Ձեր հարազատին, ապա պետության կողմից կարող եք Ձեր հարազատի հուղարկավորության համար ստանալ դրամական աջակցություն՝ անկախ նրանից սոցիալապես անապահով եք, թե ոչ։
- Հնարավոր է մահը պետականորեն գրանցել և մահվան վկայական ստանալ նաև առցանց եղանակով։ Հարազատի կորստի դեպքում անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունն ու մանրամասները ներկայացված են ուղեցույցում։