ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս գրանցվել e-social.am հարթակում

ձեռքեր

e-social.am-ը ՀՀ սոցիալական պաշտոնական ծառայությունների միասնական հարթակն է, որի միջոցով հնարավոր է առցանց դիմել հետևյալ ուղղություններով․

  • բնակարանային ծրագրեր,

  • աշխատանքի և զբաղվածության հարցեր,

  • կենսաթոշակային հարցեր,

  • անապահովության գնահատում և սոցիալական նպաստների ստացում,

  • անհուսալի վարկերի մարում,

  • հրատապ սոցիալական կարիքների բավարարում,

  • ֆունկցիոնալության խնդիրներով անհատների աջակցություն։


Համակրարգ հնարավոր է մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։ Գրանցման հաջորդական քայլերը ներկայացված են ստորև:

Ինչպե՞ս գրանցվել e-social հարթակում

Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել e-social.am և կատարել հետևյալ քայլերը։

  • սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող մուտքի կոճակը, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները,
  • սեղմել «Որոնել» կոճակը,
  • ներկայացված տվյալները համապատասախնելուց հետո սեղմել «Գրանցվել» կոճակը,
  • բացված պատուհանում հավաքել մուտքանունը և ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին և սեղմել «Մուտք» կոճակը,
  • բացված պատուհանում հավաքել մեկանգամյա գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին և սեղմել «Հաստատել» կոճակը,
  • բացված պատուհանում մուտքագրել ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել էր առաջին էլեկտրոնային նամակով (չշփոթել մեկանգամյա գաղտնաբառի հետ), ստեղծել նոր գաղտնաբառ և սեղմել «Հաստատել» կոճակը։

Ուշադրություն

  • Յուրաքանչյուր անգամ մուտքանունը և գաղտնաբառը լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է հավաքել և մուտք գործել համակարգ։
  • «Գրանցվել» կոճակը սեղմելուց առաջ անհրաժեշտ է սեղմել էկրանի մեջտեղի հատվածում գտնվող «Որոնել» կոճակը։

Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ 

Գրանցվելու համար անհրաժեշտ են հետևյալ տվյալները․

  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտի համար),
  • անուն, ազգանուն,
  • հեռախոսահամար,
  • էլեկտրոնային փոստի հասցե։
Այս էջը օգտակա՞ր էր