Ստանալ անապահովության գնահատում
Անապահովության գնահատումն իրականացվում է առցանց հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս գնահատել անձի անապահովության մակարդակն ու տրամադրել նրան նպաստ, աշխատանք, կրթություն կամ անհրաժեշտ այլ աջակցություններ։
Ինչպե՞ս դիմել
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
- մուտք գործել համակարգ (եթե անձը գրանցված չէ e-social.am կայքում, ապա անհրաժեշտ է գրանցվել)
- ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
- այնուհետև՝ «Անապահովության գնահատում և ծառայություններ» բաժինը,
- ընտրել, թե ում համար է լրացվում դիմումը,
- բացվող էջում լրացնել պահանջվող բոլոր տվյալները (որոշ տվյալններ լրացվելու են ինքնաշխատ կերպով),
- ընտրել վճարման տարբերակն ու բանկը,
- սեղմել հաստատել։
Ներկայացվող պահանջները
Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից, այսինքն՝ պարենային զամբյուղի արժեքից (Վիճակագրական կոմիտեի 2026 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած պարենային զամբյուղի արժեքը 35,875 դրամ է):
Աջակցության չափը
Անապահովության նպաստի նվազագույն չափը չի կարող ցածր լինել ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 10 տոկոսի արժեքից։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ։
- Անապահովության նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամսվա 20-ից 31-ը հատվածում։
- Անապահովության նպաստը անձը ստանում է դիմելու օրվան հաջորդող ամսվանից մինչև այն պահը, երբ առաջանում են նպաստի դադարեցման հիմքեր՝ օրինակ՝ վիճակի լավացում։
- Նպաստը տրամադրվում է առավելագույնը 12 ամիս ժամկետով (հաշվի է առնվում այն, որ տվյալ ժամանակահատվածում անձի կյանքում հնարավոր է տեղի ունենան փոփոխություններ, և դադարեն անապահով համարվելու հիմքերը)։
Ուշադրություն
Համակարգում գրանցվելու և հայտ ներկայացնելու ընթացքում խնդիրենրի դեպքում հնարավոր է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցների օգնությանը։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք