ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցության ծրագրեր

Ստանալ հրատապ կարիքի հաշվառում

Հրատապ կարիքի հաշվառման շրջանակներում անձանց տրամադրվում է սննդի, կացարանի, կենցաղային պարագաների կամ խնամքի աջակցություն։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել համակարգ՝ լրացնելով մուտքանուն և գաղտնաբառ,
  • «Ծառայություններ» հատվածից ընտրել «կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը
  • այնուհետև՝ «հրատապ կարիքի հաշվառում»,
  • լրացնել պահանջվող բոլոր տվյալները, 
  • ընտրել անհրաժեշտ կարիքի 5 տեսակ,
  • սեղմել «հաստատել»։


Հրատապ կարիքի հաշվառմանը դիմելիս անձինք կարող են ստանալ՝

  • կացարան,
  • սնունդ,
  • հագուստ,
  • կոշիկ,
  • աջակցող միջոցներ (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ),
  • հիգիենայի պարագաներ,
  • տակդիր/միջադիր,
  • մահճակալ (ներքնակ),
  • անկողնային պարագաներ,
  • կենցաղային պարագաներ,
  • դեղորայք,
  • դպրոցական պարագաներ,
  • հոգեբանական աջակցություն,
  • խնամք։ 

Ուշադրություն
Անձը կարող է ընտրել տրամադրվող աջակցություններից միայն 5-ը։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր