ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ նախնական և միջին մասնագիտական ուսման վճարի փոխհատուցում

Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր

Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման համար ուսանողը կարող է դիմել այն ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է։

Ներկայացվող պահանջները 

Ուսման վճարի լրիվ փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․

  • մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան),
  • ունեն 1-ին, 2-րդ աստիճանի հաշմանդամություն,
  • ունեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստացած ծնողներ,
  • զոհված զինծառայողի ընտանիքից են։

Ուսման վճարի մասնակի փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․

  • սոցիալապես անապահով են, 
  • բնակվում են սահմանամերձ համայնքներում,
  • մասնակցել են մարտական գործողություններին,
  • ունեն 2 և ավելի անչափահաս երեխա,
  • միակողմանի ծնողազուրկ են։


Պահանաջվող փաստաթղթերը

Ուսումնական վճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցման համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։

Աջակցության չափը

Նախնական և միջին մասնագիտական ուսման վճարը պետության կողմից փոխհատուցվում է ուսման վճարի մինչև 70%-ի չափով։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Աջակցությունը տրամադրվում է հայտերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
  • ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը՝ ըստ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմանաչափի։


Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշում

Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր