Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝
-
անձը հաստատող փաստաթուղթ,
-
ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,
-
ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),
-
վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, ընդ որում՝ ավտոմեքենայի գույնը կամ համարանիշը փոփոխելու դեպքում այս փաստաթուղթը չի պահանջվում,
-
տեղեկանք այն մասին, որ ավտոմեքենայի գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են,
- փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։
Ընդ որում՝ ավտոմեքենայի գույքահարկի պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է առցանց, ուստի պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։