ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Նոր ծառայություն
Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գնել, վաճառել կամ նվիրատվությամբ հանձնել տրանսպորտային միջոց (փոխանցել սեփականության իրավունքը)

Տրանսպորտային միջոց վաճառելիս, գնելիս կամ նվիրատվությամբ հանձնելիս անհրաժեշտ է պետականորեն գրանցել դրա սեփականության իրավունքը։ 

Գործարքը հնարավոր է իրականացնել առցանց եղանակով մի քանի րոպեում՝ առանց հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ) այցելելու հետևյալ կերպով՝

  • վաճառողը մուտք է գործում համակարգ, ստեղծում առցանց հայտ և ուղարկում գնորդին,
  • գնորդը ստանում է հայտը, վճարում տուրքերը և ստորագրում էլեկտրոնային պայմանագիրը
  • վաճառողը ստանում է գնորդի կողմից ստորագրված պայմանագիրը և ստորագրում այն, ինչից հետո տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
Սկսած 11,000 դրամից
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է՝ 

  • համաձայնության գալ վաճառքի գնի վերաբերյալ, 

  • «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո հետևել հաջորդական քայլերին և կնքել առուվաճառքի առցանց պայմանագիր։


Ներկայացվող պահանջները

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հնարավոր է առցանց եղանակով գրանցել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում․

  • Գնորդը և վաճառողը պետք է ունենան «ԵսԵմ» բջջային նույնականացում։

  • Գնորդը և վաճառողը պետք է ունենան վարորդական իրավունք։

  • Գործարքը պետք է սկսի վաճառողը։

  • Վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա միայն «հերթական» (12,000 դրամանոց) կամ «ցանկալի» (36,000 դրամանոց) տեսակի համարանիշ, որը վաճառքի արդունքում մնալու է անփոփոխ։


Պահանջվող տվյալները

Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտ կլինի լրացնել՝

  • էլեկտրոնային փոստի հասցեն,

  • բջջային հեռախոսահամարը,

  • տրանսպորտային միջոցի վաճառքի գինը։


Վճարման չափը և կարգը

Տրանսպորտային միջոցի գինը և վճարման կարգը համաձայնեցնում են գնորդը և վաճառողը։ Գործարքի ընթացքում տրանսպորտային միջոցի արժեքը չի վճարվում։

Իսկ առուվաճառքի հետ կապված հարկերն ու տուրքերը հաշվարկվում և վճարվում են գործարքի պահին հետևյալ չափերով՝

Գնորդի կողմից՝ 

  • 5,000 դրամ՝ հաշվառման գործարքի համար, 

  • 6,000 դրամ՝ հաշվառման վկայագրի համար:

Վաճառողի կողմից՝ 

  • կուտակված գույքահարկ,

  • ձիաուժ * 150 դրամի չափով տուրք, եթե տրանսպորտային միջոցը վաճառվում է այն գնելուց հետո 1 տարվա ընթացքում:


Տրամադրման ժամկետը և կարգը

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդի և վաճառողի կողմից պայմանագրի առցանց ստորագրման պահից։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00

Հեռախոսահամար`
+374 11 52-32-74
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր