ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս վարել Հայաստանում օտարերկրյա վարորդական վկայականով

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները կարող են Հայաստանում այդ վկայականով վարել ՀՀ մուտք գործելու պահից 3 ամիս ժամկետով։

3 ամիսը լրանալուց հետո վարելու համար՝

ՀՀ երկքաղաքացիների վարորդական վկայականի ստացումը

ՀՀ երկքաղաքացիները կարող են Հայաստանում օտարերկրյա վարորդական վկայականով վարել ՀՀ մուտք գործելու պահից 3 ամիս ժամկետով։ Այնուհետև անհրաժեշտ կլինի ստանալ ՀՀ ազգային վարորդական վկայական՝ առանց վարորդական տեսական և գործնական քննություններ հանձնելու։ Ազգային վարորդական վկայականը կտրամադրվի 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ օտարերկրյա վարորդականը չի կորցնի իր վավերականությունը։

Օտարերկրացիների (ՀՀ երկքաղաքացի չհանդիսացող) վարորդական վկայականի փոխանակումը

Ամրագրել այց օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար
Սկսել
Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր