ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ստանալ վարորդական իրավունք

Վարորդական վկայական ստանալու համար դու պետք է 2 փուլով որակավորման քննություններ հանձնես՝


Ընդ որում՝ որակավորման քննություններ պետք է հանձնես նաև այն դեպքում, երբ բալերդ սպառվեն, և զրկվես վարորդական իրավունքից։ Այս մասին առավել մանրամասն տեղեկություններ կգտնես «Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում» ուղեցույցում։

Ուշադրություն
Արցախցիները, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, նույնպես կարող են ձեռք բերել վարորդական իրավունք կամ հաշվառել տրանսպորտային միջոցները՝ գրանցված լինելով ՀՀ-ում իրենց բնակության վայրում։

Վարորդական վկայականը և դրա կարգերը

Որակավորման առաջին փուլ

Տեսական քննություն

Առցանց հերթագրվել տեսական քննությանը
Սկսել

Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է հերթագրվես և հանձնես նաև գործնական քննություն։ Նշված ժամկետը լրանալուց հետո գործնական քննությունը չհանձնելու դեպքում անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ տեսական քննություն հանձնել։

Որակավորման երկրորդ փուլ

Գործնական քննություն

Առցանց հերթագրվել գործնական քննությանը
Սկսել

Վարորդական վկայականի տրամադրումը և դրա վերաթողարկումը

Գործնական քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում վարորդական վկայականը կստանաս նույն օրը՝ դրա համար վճարելով 12,000 դրամ։ Վճարումը կարող ես կատարել առցանց կամ տեղում՝ վճարային տերմինալի միջոցով։

Ազգային վարորդական վկայականը տրվում է 10 տարի ժամկետով, ինչից հետո անհրաժեշտ կլինի վերաթողարկել այն։

Դու կարող ես վերաթողարկել վարորդական վկայականդ, եթե՝

  • կորցրել ես այն,
  • լրացել է վկայականիդ գործողության ժամկետը։
Առցանց դիմել հաշվառման հասցեի մասին տեղեկանք ստանալու համար
Սկսել
Առցանց հերթագրվել նոր վարորդական վկայական ստանալու համար
Սկսել

Ինչպե՞ս են օտարերկրյա քաղաքացիները ստանում վարորդական իրավունք

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ վարորդական վկայական ստանալու քննություններ հանձնում և վարորդական վկայական են ստանում նույն կերպ, ինչ ՀՀ քաղաքացիները:

Հայաստանում վարորդական վկայական ստանալու համար օտարերկրա քաղաքացիները բացի անձը հաստատող փաստաթղթից ներկայացնում են նաև այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կախված են նրանց ՀՀ-ում բնակվելու կարգավիճակից։

Հնարավո՞ր է Հայաստանում վարել այլ երկրի վկայականով

Այո՛։ Հայաստանում հնարավոր է մեքենա վարել օտարերկրյա վարորդական վկայականով, եթե այն համապատասխանում է «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայի պահանջներին։

Այնուամենայնիվ, եթե վարորդը ՀՀ երկքաղաքացի է, ապա Հայաստանում մեքենա վարելու համար նա պարտադիր պետք է ունենա ՀՀ ազգային վարորդական վկայական։ ՀՀ երկքաղաքացիները կարող են  ազգային վարորդական վկայական ստանալ առանց վարորդական տեսական և գործնական քննություններ հանձնելու՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում։

ՀՀ երկքաղաքացիների վարորդական վկայականի ստացումը

Օտարեկրացիների (ՀՀ երկքաղաքացի չհանդիսացող) վարորդական վկայականի փոխանակումը

Ամրագրել այց օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար
Սկսել

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական

Գործող ազգային վարորդական վկայական ունենալու դեպքում առանց տեսական կամ գործնական քննությունների մասնակցելու կարող ես ձեռք բերել նաև միջազգային վարորդական վկայական, որը թույլ կտա քեզ ավտոմեքենա վարել արտասահմանում։ Վկայականը կտրամադրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

 

Միջազգային վկայականը ստանալու համար պետք է ներկայանաս նախընտրելի հաշվառման քննական ստորաբաժանում և ներկայացնես դիմում, ընդ որում՝ հաշվառման քննական բաժնում նախապես հերթագրվելու անհրաժեշտություն չկա։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման:
Այս էջը օգտակա՞ր էր