ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հաշվառել ավտոմեքենան

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ ավտոմեքենան գնելուց հետո կատարվող հերթական քայլերի մասին՝ հաշվառման գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումից մինչև համարանիշի ընտրություն։

Ավտոմեքենայի հաշվառման քայլերը

  1. Քայլ 1

    Առցանց հերթագրում

    Նախ անհրաժեշտ է առցանց հերթագրվել նախընտրելի հաշվառման-քննական բաժնում (ՀՔԲ), որտեղ կատարվելու է հաշվառման գործարքը։

  2. Քայլ 2

    Փաստաթղթերի հավաքում

    Նախօրոք անհրաժեշտ է պատրաստել այն փաստաթղթերը, որոնք պահանջվելու են ավտոմեքենայի հաշվառման համար։ 

  3. Քայլ 3

    Այց հաշվառման քննական ստորաբաժանում

    Այցի համար նշանակված օրը և ժամին անհրաժեշտ է պահանջվող բոլոր փաստաթղթերով ներկայանալ հաշվառման քննական ստորաբաժանում։ Իսկ ավտոմեքենան ներկայացնելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ուղեցույցում։

  4. Քայլ 4

    Ավտոմեքենայի զննություն

    Վերասարքավորված լինելու դեպքում ավտոմեքենայի հաշվառումն անհրաժեշտ է սկսել զննության կայան մոտենալուց։

  5. Քայլ 5

    Վճարում

    Վճարման վայրում անհրաժեշտ է վճարել պահանջվող տուրքերն ու վճարները։

  6. Քայլ 6

    Տեղում հերթագրում

    Տվյալ ՀՔԲ-ում հերթագրման համակարգի առկայության դեպքում (Երևան, Կոտայք, Արտաշատ) վճարումները կատարելուց հետո անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն՝ սրահում սպասարկվելու համար։

  7. Քայլ 7

    Հաշվառման գործարք

    Սպասարկման սրահ պետք է ներկայացնես պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա կկատարվի ավտոմեքենայի հաշվառումը, կտրամադրվի համարանիշը։

  8. Քայլ 8

    Հաշվառման վկայագրի ստացում

    Գործարքի ավարտից հետո անհրաժեշտ է մոտենալ փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ, որտեղ էլ կտրամադրվի ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը)։

Առցանց հերթագրում

Առցանց հերթագրվել ավտոմեքենայի հաշվառմանը
Սկսել

Որտե՞ղ են գտնվում հաշվառման-քննական ստորաբաժանումները

ՀՀ տարածքում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումների հասցեները ներկայացված են հղումով։

Կից լուսանկարում պատկերված է Երևանում գործող հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ կամ ГАИ) տանող ճանապարհը՝ Դավիթ Բեկ փողոցի կողմից։

Պահանջվող փաստաթղթերը

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հաշվառման քննական բաժին․

Ո՞ր դեպքերում ավտոմեքենան չի ներկայացվում հաշվառման քննական բաժին

Զննման կայան

Ավտոմեքենայի զննությունը

Վերասարքավորված ավտոմեքենան հաշվառումից առաջ պետք է զննվի, ուստի հաշվառման քննական ստորաբաժանում այցելելիս առաջին գործողությունը զննության կայան մոտենալն է։ Այստեղ ավտոմեքենայիդ իրական տվյալները կհամեմատվեն փաստաթղթային տվյալների հետ։ 

Ավտոմեքենայի տվյալների գրանցումից հետո կկազմվի արձանագրություն, որտեղ նշված կլինեն բոլոր այն տուրքերն ու վճարները, որոնք պետք է կատարես։ Այս արձանագրությունը քո մյուս փաստաթղթերի հետ պետք է ներկայացնես սպասարկման սրահի աշխատակցին։

Զննության միջին տևողությունը 5-10 րոպե է։

Տեղում գործող բանկեր

Վճարումների կատարումը

Հաշվառման քննական բաժնի՝ վճարումների համար նախատեսված վայրում անհրաժեշտ է վճարել սահմանված տուրքերն ու վճարները։ Դա հնարավոր է կատարել նաև առցանց եղանակով։ Իսկ վճարումները հավաստող անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման սրահի աշխատակցին։

Հաշվառման գործարքը և համարանիշի ստացումը

Սպասարկվելու համար վճարումը կատարելուց հետո սրահում հերթագրման համակարգի առկայության դեպքում անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն, իսկ հերթը հասնելուն պես մոտենալ համապատասխան աշխատակցին, ով կստուգի փաստաթղթերդ, կկատարի համապատասխան գրանցումներ և կտրամադրի հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշ, որի համար կսպասես մոտ 15 րոպե։

Գոյություն ունեն «Հերթական», «Ցանկալի», «Մեծ պահանջարկ ունեցող» և «Առանձնահատուկ» տեսակի համարանիշներ։

«Հերթական» տեսակի համարանիշ

«Ցանկալի» տեսակի համարանիշ

«Մեծ պահանջարկ ունեցող» տեսակի համարանիշ

«Առանձնահատուկ» տեսակի համարանիշ

Առցանց մասնակցել «Առանձնահատուկ» տեսակի համարանիշի աճուրդին
Սկսել

Միջազգային տեխնիկական անձնագրի ստացումը

Միջազգային տեխնիկական անձնագիր (հաշվառման վկայագիր) ստանալու համար անհրաժեշտ է հաշվառման ստորաբաժանում ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիր),

  • օրենքով սահմանված տուրքի (6,000 դրամ) վճարումը հավաստող փաստաթուղթ։

Ավտոմեքենայի միջազգային տեխնիկական անձնագիրը կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելու օրը՝ համապատասխան գրանցումները կատարելուց հետո։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր