Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները

Այստեղ կգտնես բոլոր տեղեկություններն ու քայլ առ քայլ ուղեցույցները, որոնք կօգնեն հաղթահարել ժամանակավոր դժվարությունները․

  • ընտանիքի անապահովության գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել սոցիալական վիճակդ և ստանալ նպաստ, այլև՝ եթե աշխատունակ ես՝ գտնել աշխատանք, եթե կրթության կարիք ունես՝ կրթվել, ինչպես նաև օգտվել աջակցող միջոցներից։
  • դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում կարող ես դիմել նպաստի, դրամական, աշխատանքային կամ կրթական աջակցության, ինչպես նաև՝ մարել անհուսալի վարկերը,
  • առաջին դասարան ընդունվող երեխայի համար կստանաս հրատապ կամ եռամսյա օգնություն, ինչպես նաև կարող ես դիմել թաղման կամ ծննդյան նպաստի համար։

Անապահովության գնահատման համակարգ

Անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ անապահովության գնահատում, այլև՝

  • անցնել աշխատանքի,
  • ստանալ կրթություն,
  • ձեռք բերել բնակարան կամ
  • ստանալ անհրաժեշտ խնամք։ 

Անապահովության գնահատման համակարգից օգտվելու իրավունք ունեն սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները:

Ինչպե՞ս է գնահատվում ընտանիքի անապահովությունը

  1. Քայլ 1

    Առցանց հայտի ներկայացում

    Անապահովության գնահատման համար անհրաժեշտ է առցանց համակարգի միջոցով ներկայացնել հայտ։ 

  2. Քայլ 2

    Հայտի ուսումնասիրություն

    Հայտը ստանալուց հետո Միասնական սոցիալական ծառայությունը ուսումնասիրում է այն։  

  3. Քայլ 3

    Stop factor-ների կիրառում

    Եթե ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվում են աջակցության նշանակմանը խանգարող հանգամանքներ, ապա կիրառվում են stop factor-ներ, և հայտը մերժվում է։ 

  4. Քայլ 4

    Հայտի պատասխան

    Հայտի հաստատումից հետո նշանակվում է համապատասխան նպաստ կամ աջակցություն՝ ելնելով ընտանիքի անապահովության մակարդակից։ 

Առցանց հայտ ներկայացնելուց հետո կատարվում է դիմումի վերլուծություն և գնահատում, որից հետո կատարվում է ընտանիքի դասակարգում՝

  • ծայրահեղ անապահով,
  • չափավոր անապահով,
  • միջին անպահով,
  • անապահով։


Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել e-social.am համակարգում։

Ի՞նչ է անապահովության նպաստը

Անապահովության նպաստը նշանակվում է 12 ամիս ժամկետով սոցիալապես անապահով գնահատված ընտանիքներին։ Անապահովության նպաստի նշանակման չափերի և ժամկետների համար խիստ կարևոր են ընտանիքի անդամների եկամուտների չափերը։ 

Աջակցության ծրագիր
Առցանց դիմել անապահովության գնահատման և նպաստ ստանալու համար
Սկսել

Անապահովության նպաստի տեսակները

Կախված ընտանիքի կարգավիճակից, անդամների քանակից և եկամտի չափից՝ առկա են աջակցության տարբեր տեսակներ։

Աջակցության այլ ծրագրեր

Անհուսալի վարկերը մարելու աջակցություն

  • Մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմող գրանցված աշխատողները կարող են ստանալ անհուսալի վարկերի մարման աջակցություն։
  • Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 1 միլիոն դրամի չափով և նվազագույնը 3 տարվա անհուսալիության ժամկետ ունեցող վարկերի համար։ 
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել անհուսալի վարկերը մարելու համար աջակցության ծրագրին
Սկսել

Հրատապ կարիքի հաշվառում

  • Հրատապ կարիքի հաշվառման արդյունքում տրամադրվում է սննդի, կացարանի, կենցաղային պարագաների կամ խնամքի աջակցություն։
  • Տրամադրման ենթակա կարիքները 14-ն են, սակայն անձն իրավունք ունի ընտրելու դրանցից միայն 5-ը։ 
Աջակցության ծրագիր
Ստանալ աջակցություն հրատապ կարիքի դեպքում
Սկսել

Սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար զբաղվաղվածության ծրագիր

  • Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ աշխատանքի անցնելու համար։ Գործատուն էլ իր հերթին ստանում է աջակցություն շահառուի աշխատավարձի փոխհատուցման շրջանակերում։
  • Յուրաքանչյուր շահառու կարող է ծրագրում ընդգրկվել միայն մեկ անգամ։
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար զբաղվածության ծրագրին
Սկսել

Ֆունկցիոնալության գնահատում, հաշմանդամության նպաստ

  • Ֆունկցիոնալության որևէ աստիճանի խնդիր ունենալու դեպքում անձին տրամադրվում են աջակցող միջոցներ և անձնական օգնականի ծառայություն։
  • Ուղեցույցում կարող եք գտնել ֆունկցիոնալության գնահատման կարգի, հաշմանդամության նպաստի նշանակման ժամկետների, ֆունկցիոնալության խնդիր ունեցող անձանց տրամադրվող աջակցությունների ժամկետների և կարգերի մասին մանրամասն տեղեկատվություն։ 

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող աջակցություն

  • Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց տրամադրվում է նաև աջակցությունների առանձին խումբ, եթե նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված են։
  • Աջակցությունների ցանկում ներառված են դրամական, բժշկական, աշխատանքային, բնակարանային, ֆինանսական, նպաստների ստացման ծառայություններ։ 

Հրատապ օգնություններ

Կյանքի դժվարին իրավիճակներում տրամադրվում են հրատապ օգնության հետևյալ տեսակները․

Ո՞ր դեպքում չի տրամադրվում աջակցություն

Անապահովության գնահատման, դրա նշանակման, հրատապ օգնությունների տրամադրման համար անհրաժեշտ է բավարարել սահմանված պայմանները։ Դրանցից հատկապես կարևոր են զտիչներն ու բացառող գործոնները, որոնց առկայության կամ բացակայության հիմքով էլ նշանակվում կամ մերժվում են վերը նշված նպաստներն ու օգնությունները։ 

Ի՞նչ անել հարազատի կորստի դեպքում

  • Եթե հայտնվել եք կյանքի այնպիսի դժվարին իրավիճակում, երբ կորցրել եք Ձեր հարազատին, ապա պետության կողմից կարող եք Ձեր հարազատի հուղարկավորության համար ստանալ դրամական աջակցություն՝ անկախ նրանից սոցիալապես անապահով եք, թե ոչ։ 
  • Հնարավոր է մահը պետականորեն գրանցել և մահվան վկայական ստանալ նաև առցանց եղանակով։ Հարազատի կորստի դեպքում անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունն ու մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր