ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շարունակական կրթություն

Շարունակական կրթությունը կրթության այն ձևն է, որը թույլ է տալիս անձին ողջ կյանքի ընթացքում զարգացնել իր գիտելիքները, հմտությունները և կարողությունները: Ուղեցույցում ներկայացված են, թե, ինչ հնարավորություններ է տրամադրում շարունակական կրթությունը և պետական աջակցության ինչ ծրագրեր են գործում։

Շարունակական կրթության հիմնահարցեր

Շարունակական կրթությունը վերաբերում է ոչ միայն աշխատանքային և մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, այլ նաև անձնական զարգացմանը, որը նպաստում է մարդու կարողությունների լիարժեք բացահայտմանը, որը տեղի է ունենում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ստանալու շնորհիվ։

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն

Ֆորմալ կրթությունը՝ իր խիստ կառուցվածքով, հաստատված ուսումնական ծրագրերով և պետական դիպլոմներով, կրթության հիմնաքարն է, մինչդեռ ոչ ֆորմալ կրթությունը՝ իր ճկուն բնույթով և գործնական ուղղվածությամբ, հնարավորություն է տալիս արագ արձագանքել աշխատաշուկայի պահանջներին և զարգացնել կոնկրետ մասնագիտական հմտություններ: Այս երկու կրթական ձևերի համատեղումը թույլ է տալիս ստեղծել առավել ամբողջական և արդյունավետ կրթական փորձառություն՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ:

Բաժինը կազմվել է համաձայն՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի։

Մասնագիտական կրթություն և վերապատրաստում

Գործում են մասնագիտական կրթության և վերապատրաստման պետական ծրագրեր, որոնց հնարավորություն ունեն դիմելու ինչպես նոր գիտելիքներ ու մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցողները, այնպես էլ մասնագիտական վերապատրոստում անցնող անձինք։

Ստանալ բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր
Իմանալ ավելին

Որակավորում և աշխատանք

Շարունակական կրթության օգնությամբ հնարավոր է ստանալ նաև տարբեր մասնագիտությունների որակավորումներ և անցնել համապատասխան մասնագիտություն պահանջող աշխատանքի՝ դիմելով պետական մարմիններին առընթեր հաստատություններ։

Գրանցվել վարկանիշային թեստավորմանը քաղծառայողի աշխատանքի համար
Սկսել
Դիմել քաղծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Սկսել

Աջակցության ծրագրեր

Գործում են պետական աջակցության ծրագրեր, որոնք նպաստում են շարունակական կրթության խթանմանը և համապատասխան ծառայությունների միջոցով աշխատանքի հաշվառմանը։

Աջակցության ծրագիր
Հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ
Սկսել
Աջակցության ծրագիր
Մասնակցել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին
Իմանալ ավելին
Աջակցության ծրագիր
Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման ծրագրին
Իմանալ ավելին
Աջակցության ծրագիր
Ստանալ բուժաշխատողի հավաստագիր որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Իմանալ ավելին
Այս էջը օգտակա՞ր էր