Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր
Հայաստանում առողջապահության ոլորտում աշխատանքը շարունակելու համար յուրաքանչյուր 5 տարին մեկ բուժաշխատողները պետք է դիմեն շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար։
Բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար պետք է դիմել ՀՀ առողջապահության նախարարության՝ Առողջապահության ազգային ինստիտուտ (հասցե՝ Կոմիտասի պողոտա, 49/4 շենք, հեռախոսահամար՝ 8501)։
Ներկայացվող պահանջները
Դիմել կարող են այն բուժաշխատողները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի աշխատել են մասնագիտությամբ և ունեն պահանջվող միավորները՝ ըստ հետևյալի․
- ավագ բուժաշխատող՝ 220 միավոր,
- դեղագետ՝ 160 միավոր,
- միջին բուժաշխատող՝ 140 միավոր,
- դեղագործ՝ 100 միավոր։
Նշված տարեկան միավորները կուտակվում են բուժաշխատողի տարեկան գործունեությունից, օրինակ՝ վերապատրաստում արտերկրում, գիտական աշխատանքներ և այլն։
Պահանջվող փաստաթղթերը
Հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում (տրամադրվում է տեղում),
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դիպլոմ,
- տեղեկանք աշխատավայրից,
- շարունակական մասնագիտական զարգացման միավորների ստացման փաստը հաստատող տեղեկանք։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի դիմումը հաստատվում կամ մերժվում է դիմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում մասնակիցը ծանուցվում է այդ մասին, և նրան առաջարկվում է 3 օրվա ընթացքում ներկայացնել պակասող փաստաթղթերը։ Դրանք չներկայացնելու պարագայում դիմումը մերժվում է։
- Թեստի անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած մասնակցին 2 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1369-Ն որոշում
- «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003