Հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ
Աշխատանք չունենալու կամ այն կորցնելու դեպքում անձը կարող է դիմել գործազուրկի կարգավիճակ ստանալու և որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։ Արդյունքում անձը տեղեկացվում է մասնագիտական որակավորումներին համապատասխանող թափուր աշխատատեղերի մասին։
Իսկ աշխատանք ունեցող այն անձինք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նույնպես կարող են հաշվառվել և ծանուցվել թափուր հաստիքների մասին։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Գրանցվելուց հետո որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ «ԵսԵմ» նույնականացմամբ կամ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- գլխավոր էջում սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել «Միասնական սոցիալական ծառայություն» մարմինը, որին ուղղված է դիմումը,
- լրացնել նշված դիմումի ձևը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։
Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է առցանց դիմումի մեջ ներբեռնել հետևյալ փաստաթղթերի սքանավորված տարբերակները․
- գրավոր դիմում` նշելով տվյալները հետադարձ կապի համար (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե),
- նույնականացման քարտ կամ անձնագիր,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ տեղեկանք ՀԾՀ-ի վերաբերյալ կամ ՀԾՀ չունենալու մասին, իսկ տեղեկանքի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ,
- աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում՝ ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
- առկայության դեպքում՝ բուհի դիպլոմ կամ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,
- տղամարդկանց դեպքում` զինվորական գրքույկ,
- օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ կացության քարտ,
- քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կացության վկայական,
- փախստական անձի դեպքում՝ փախստականի վկայական։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ստանալուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնը 2 աշխատանքային օրվա ընթացքում աշխատանք փնտրող անձին էլ․ փոստով ծանուցում է նրա հաշվառված լինելու մասին։
- Որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելուց հետո անձը կծանուցվի թափուր աշխատատեղերի վերաբերյալ։
Հղում օրենսդրությանը
- «Զբաղվածության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք