Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մասնակցել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են առցանց հարթակի շնորհիվ անցնել աշխատանքի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում և ստանալ հավելավճարներ։
ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է․
- այցելել kadrer.emis.am,
- սեղմել գլխավոր էջի վերին աջ անկյունում գտնվող «Արցախից տեղահանված ուսուցիչների գրանցում» կոճակը,
- գրանցվել համակարգում՝ մուտքագրելով պահանջվող բոլոր տվյալները,
- ստեղծված մուտքանունով և գաղտնաբառով մուտք գործել համակարգ,
- անձնական էջում կցել պահանջվող փաստաթղթերը,
- կայքի գլխավոր էջում ծանոթանալ թափուր հաստիքներին և սեղմել «Դիմել հայտ» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անձնական էջում կցել հետևյալ փաստաթղթերի սկանավորված տարբերակները՝ .jpeg կամ ․png ձևաչափով՝
- բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակը,
- անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը
- ինքնակենսագրականը,
- բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններ հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ։
Հայտի ընթացքին հնարավոր է հետևել «Իմ հայտեր» ենթաբաժնում։ Հայտն ընդունում կամ մերժում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մերժման դեպքում հայտի կողքին կպատկերվի «Չեղարկված է ադմինիստրատորի կողմից» հաղորդագրությունը։ Եթե հայտը հաստատվի, դիմումատուն կտեսնի «Ընդունված է» հաղորդագրությունը։
Աջակցության չափը
ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30% հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30% հավելավճարից բացի՝ կունենան նաև ամենամսյա 50,000 դրամ լրավճար։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43