Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցվել վարկանիշային թեստավորմանը քաղծառայողի աշխատանքի համար
Քաղաքացիական ծառայող դառնալու համար ՀՀ քաղաքացիները կարող են անցնել թեստավորում և հավաքել վարկանիշային միավորներ, ինչի հիման վրա կստանան աշխատանքի առաջարկ համապատասխան պետական մարմինների կողմից։
Թեստավորման անցկացման մասին նախապես հրապարակվում է հայտարարություն Քաղաքացիական ծառայության գրասենյակի «Վարկանիշային թեստավորում» բաժնում։ Թեստավորմանը անհրաժեշտ է գրանցվել նախապես առցանց եղանակով։
Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել թեստավորման հայտարարությունների հրապարակումներին, ընտրել հրապարակված ժամանակացույցի ամենահարմար օրն ու ժամը և առցանց դիմել։ Յուրաքանչյուր թեստավորման հայտարարությունում նշվում են նաև օրենքների այն հոդվածները, որոնցից կազմվելու են առաջադրանքները։
Թեստավորումներն անցկացվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք․ Երևան, Տերյան 89):
Վարկանիշային թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել կամ գրանցվել հարթակում,
- ծանոթանալ թեստավորման հայտարարության բովանդակությանը և պահանջվող փաստաթղթերի ցանկին,
- «Իմ էջը» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի սքանավորված տարբերակները,
- սեղմել հայտարարության էջի վերջում գտնվող «Դիմել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
Յուրաքանչյուր հայտարարության մեջ նշվում է պահանջվող փաստաթղթերի ցանկը, որոնց սկանավորված տարբերակներն անհրաժեշտ է կցել «Իմ էջը» բաժնում՝
- դիմում,
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ (նույնականացման քարտը չներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել ՀԾՀ-ի կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանք),
- կրթությունը հավաստող փաստաթուղթ, ընդ որում՝
- միայն միջնակարգ կրթություն ստացած լինելու դեպքում՝ միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը (ատեստատ),
- բարձրագույն կրթություն ստացած լինելու դեպքում՝ դիպլոմը կամ դիպլոմները,
- բուհում սովորելու դեպքում՝ ուսանող լինելու վերաբերյալ տեղեկանք կամ ուսանողական տոմս,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի բոլոր գրառված էջերի լուսապատճենները կամ կցագրման վկայականը,
-
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
-
3x4 չափսի մեկ լուսանկար:
Ուշադրություն
Անհրաժեշտ է թեստավորմանը ներկայանալ անձնագրով, նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ կամ ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ) թեստավորման նախատեսված ժամից 15 րոպե առաջ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը ծանուցվում է թեստավորմանը մասնակցելու վերաբերյալ իր դիմումի հաստատման կամ մերժման մասին։
Հավելյալ տեղեկատվություն
Օգտատերը անձնական էջի «Մրցույթներ» բաժնում կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում՝ խմբագրել այն։ Մասնավորապես՝ փաստաթղթերը թերի լինելու դեպքում անձը կարող է տեղեկացվել այդ մասին անձնական էջի «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով, ինչից հետո անհրաժեշտ կլինի շտկել փաստաթղթերում առկա թերություններն ու կրկին դիմել 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Թերությունները շտկելու համար անհրաժեշտ է՝
- սեղմել անձնական էջի «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանին և ծանոթանալ փաստաթղթերում առկա թերությունների մասին մեկնաբանություններին,
- «Գործողություններ» դաշտի «Խմբագրել» կոճակը սեղմելով՝ կատարել համապատասխան փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով կրկին ներկայացնել դիմումը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշում
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]