ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ հանրային հատվածի հաշվապահի որակավորում

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և մասնակցել որակավորման քննությունների, որոնք դրական հանձնելու դեպքում կշնորհվի որակավորման վկայականը։

Որակավորումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես և հանձնել քննություն։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 18 աշխատանքային օր

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերի փաթեթով դիմում ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն  (hասցե` Մելիք-Ադամյան 1) և մասնակցել հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննություններին։

Քննություններն անցկացվում են պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 3 ամիսը 1 անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում:


Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներից որևէ մեկին․

  • ունենալ տնտեսագիտական կրթություն կամ
  • ունենալ բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ կամ
  • ունենալ ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատել հանրային հատվածի կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ։

Մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթադաբանի, փորձագետի, վերահսկիչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում (դիմումի ձևը տրամադրվում է տեղում, հրապարակված է նաև այստեղ),
  • կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը),
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման կարգը և չափը

Հաշվապահի որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։
 

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163234։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Աուդիտորի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթի տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումներն ուսումնասիրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից սկսած՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Քննությունից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են քննության արդյունքները, և ընդունվում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման:
  • Շնորհված վկայականը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ ֆինանսների նախարարություն (hասցե` Մելիք-Ադամյան 1)։

Հղում օրենսդրությանը

  • «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգը հաստատելու մասին հրաման
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` 
(374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր