ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Դիմել փորձնակի աշխատանքի համար

Փորձնակը այն անձն է, որը դիմում է համապատասխան մարմիններ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով։ Փորձնակների աշխատանքը չի վարձատրվում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Փորձնակի թափուր աշխատատեղերի համար պետք է դիմել ֆիզիկապես՝ ներկայանալով համապատասխան պետական մարմին կամ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելով էլեկտրոնային փոստով, որը նշված կլինի թափուր աշխատատեղի հայտարարությունում։

 

Ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․ 

  • դիմում, որը կցվում է հայտարարությանը, 
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • դիպլոմ, վկայական, հավաստագիր և մասնագիտական հմտությունները հավաստող այլ փաստաթղթեր,
  • 3/4 չափսի 1 լուսանկար,
  • զինվորական գրքույկ՝ արական սեռի ներկայացուցիչ լինելու դեպքում:

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում:

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր