Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Աշխատանք և զբաղվածություն
Դիմել քաղծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ում կրթությունը կամ մասնագիտական կարողությունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Ինչպե՞ս դիմել
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմելու համար անհրաժեշտ է․
- գրանցվել հարթակում և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը,
- ընտրել «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժինը,
- ընտրել պաշտոնը,
- լրացնել պարտադիր դաշտերն ու հայտի ձևը՝ հաստատելով ներկայացված տեղեկատվությունը։
Ներկայացվող պահանջները
Քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ քաղաքացի,
- ունենալ պաշտոնի համար պահանջվող մասնագիտական կրթություն (քաղաքացիական ծառայության մասնագիտական որոշ պաշտոնների համար բավարար է միջնակարգ կրթությունը),
- բավարարել պաշտոնի նշված պահանջներին։
Տրամադրման կարգը
- Տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի նամակ, որով կհաստատվի հայտ ներկայացնողի մասնակցությունը առաջիկա թեստավորմանը։
- Մրցույթի նկարագրության էջում նշված օրը դիմողը կանչվում է թեստավորման, որի արդյունքների հիման վրա մասնակցում է հարցազրույցի։ Թեստավորման և հարցազրույցի ժամկետների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է յուրաքանչյուր պաշտոնի էջում։
Հղում օրենսդրությանը
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Oրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]
Այս էջը օգտակա՞ր էր