ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ բուժաշխատողի հավաստագիր որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները հավաստագիր ստանալու համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտ (Կոմիտաս 49/4, 116 սենյակ, հեռախոսահամար՝ +374 96 14 40 83)։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր բուժաշխատողները։


Պահանջվող փաստաթղթերը

ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար պետք է ներկայացնեն․ 

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դիպլոմ,
  • հավաստագրեր (առկայության դեպքում)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական և զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետև տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն` բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում` շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց:

Հաշվի առնելով կադրային պահանջարկը, բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:

Այս պահին առկա թափուր հաստիքների ցանկ։

Հղում օրենսդրությանը

ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր