Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աուդիտորի որակավորման վկայական
Աուդիտորների որակավորման վկայականները տրվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
Աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար անձը պետք է լինի․
- Հայաստանում որակավորված աուդիտոր, որը հանձնել է քննություններ Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) հավաստագիր ունեցող տեղական կազմակերպություններում՝ ՀՄԴ ստանդարտներին համապատասխան,
- արտասահմանյան երկրներում որակավորված մասնագետ, որը հանձնել է քննություններ՝ (ՀՄԴ) ստանդարտներին համապատասխան։
Պահանջվող փաստաթղթերը
Վկայականը ստանալու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում (տրամադրվում է տեղում),
- անձնագրի պատճեն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- 3x4 չափսի 2 լուսանկար,
- համապատասխան մարմնի կողմից տրված մասնագետի որակավորման վկայականի պատճենը (բացառություն են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցության դեպքերը, երբ անհրաժեշտ է ներակայացնել (ACCA) ասոցիացիայի հիմնական մակարդակի 9 բաժինների (F9) քննությունների դրական արդյունքով հանձնելը հաստատող հաշվետվություն կամ անդամության վկայականի պատճենը,
- վկայականը տված մարմնի հավաստումը վկայականի ուժի մեջ լինելու մասին։
Օտար լեզվով փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև դրանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները (oտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց հյուպատոսական վավերացման կամ ապոստիլի):
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղի է ունենում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ, որի եզրակացության հիման վրա նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է աուդիտորի որակավորման վկայականը:
- Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում` նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Վկայականի տրամադրումը մերժվում է քննությունների կարգը խախտելու միջոցով ստացված, կեղծ կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(374) 011 80-03-68
(374) 011 80-03-68